Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը` Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի. Դավիթ Համբարձումյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:
Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:
Խաղաղություն մեր երկրին»: