ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն ծանրութեթեւ է անում հակաօդային եւ հակատանկային պաշտպանության ուժեղացման հնարավորությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ն ծանրութեթեւ է անում հակաօդային եւ հակատանկային պաշտպանության ուժեղացման հնարավորություններն այնպիսի սպառնալիքների դեմ պայքարում, ինչպիսին են անօդաչուները եւ թեւավոր հրթիռները։

Խնդիրները, որոնց բախվում է դաշինքը, ավելացել են վերջին տասնամյակում, քանի որ ինչպես պետական սուբյեկտները, ինչպիսին է Ռուսաստանը, այնպես էլ ահաբեկչական խմբերը կարող են ձեռք բերել հազարավոր անօդաչուներ, ասել է ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի փոխհրամանատար, ավիացիայի մարշալ Ջոնի Սթրինգերը։

Նրա խոսքով՝ անհանգստացնում են նաեւ թեւավոր հրթիռների տարածումը եւ հիպերձայնային հրթիռների առաջին մարտական օգտագործումները, տեղեկացրել է Bloomberg-ը։

Սթրինգերը նշել է, որ դաշինքը պետք է այնպես անի, որպեսզի ապահովի հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ ռադարներից եւ վաղ նախազգուշացման համակարգերից մինչեւ հրթիռներ, «վերացնի սպառնալիքը, որին բախվում ենք»։ Սթրինգերն ավելացրել է, որ դա նախկինի պես մնալու է կարեւոր ուղղություն, քանի որ Ռուսաստանը թեւավոր հրթիռներով հարվածներ է հասցնում Ուկրաինայի կարեւոր ազգային ենթակառուցվածքին։

«ՆԱՏՕ-ն արդեն ուսումնասիրում է, թե ինչպիսին է լինելու ապագա դիրքորոշումը, եւ ինչպիսին պետք է լինի հնարավորությունների ապագա հավաքածուն»,- ասել է նա՝ հրաժարվելով ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել։

Մասնավորապես, դրոնները կարող են խնդիր դառնալ ՀՕՊ համակարգերի համար, քանի որ դրանք սովորաբար ցածր են թռչում, եւ դրանք հայտնաբերելը հեշտ է։ Սթրինգերի խոսքով՝ դրանց ոչնչացման զինատեսակները հաճախ կարող են ավելին արժենալ, քան իրենք՝ դրոնները, ինչը բարձրացնում է պատերազմ վարելու արժեքը, չնայած դա կախված է պաշտպանության օգտագործվող համակարգերից։

Պատերազմն Ուկրաինայում ցույց տվեց, թե ինչպես կարող են տիեզերական ծառայությունների հեշտ հասանելիությունը, ինչպիսին են GPS-ը, եւ կապի այլ գաղտնագրված միջոցները փոխել պատերազմի բնույթը։ Սթրինգերի խոսքով՝ հարյուրավոր արբանյակային խմբավորումներ ունեցող կոմերցիոն պրովայդերների, ինչպիսին է Իլոն Մասկի Starlink-ը, աճող թվաքանակը «մարդկանց թույլ է տալիս  օգտագործել այդ դոմենը, որը մինչ այդ փակ գիրք էր»։

Սթրինգերի խոսքով՝ չնայած դա կարող է ավելի շատ սպառնալիքներ ստեղծել, բայց եւ կարող է ավելի շատ հնարավորություններ ընձեռել, քանի որ զինվորականներն այլեւս կապված չեն կոնկրետ համակարգերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular