ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները պետք է կատարեն իրենց պարտավորությունները․ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր «արդար» քայլերում․ Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Կողմերը նախապես համակարգված քայլեր են ձեռնարկել օդային տարածքը բացելու ուղղությամբ։ Թուրքիան ինքը մի շարք որոշումներ է ընդունել օդային տրանսպորտի ոլորտում, որոնք միտված են եղել վստահության բարձրացմանը։ Կարծում եմ, որ Երեւանը նույնպես պետք է անկեղծ քայլեր կատարի Անկարայի հետ երկխոսության հարցում»,- այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է արձագանքի «Թուրքիայի անկեղծ քայլերին». «Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները չափազանց բաց են, հետևաբար, անկասկած, [Երևանի] անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա։ Կոնկրետ քայլերը կարևոր են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր ստորագրի»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ բոլոր որոշումները պետք է բխեն հենց տարածաշրջանի երկրներից։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում իրավիճակի զարգացմանը՝ թուրք նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանի հողերում ժամանակավորապես տեղակայված» ռուս զինվորականները ժամանել են տարածաշրջան՝ խաղաղություն ապահովելու նպատակով։ «Ռուսների առաքելությունը խաղաղությունը պաշտպանելն է։ Միաժամանակ, Ադրբեջանի հանքավայրերի ապօրինի շահագործումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Այդ տարածքների մոնիտորինգի կանխումը վկայում է ընդերքի կողոպուտի մասշտաբների մասին։ Ռուսական կողմը պետք է համագործակցի [Բաքվի հետ] այս հարցում, և այնտեղ ապրող հայերը չպետք է խանգարեն փորձագետների այցերին»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով, այս հարցում հատուկ դեր ունեն ռուս զինվորականները, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության համար։

«Ռուսները պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Ադրբեջանը իրավացի է սեփական տարածքներում անօրինական գործողությունները կանխելու հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր արդար քայլերում»,- ասել է Չավուշօղլուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular