ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Արցախում անորոշություն է. «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններով փորձում են լարել Արցախում տիրող իրավիճակը, բախումներ հրահրել ռուս խաղաղապահների հետ, Արցախում ստեղծել հումանիտար ճգնաժամ։ Երեկ առավոտից ևս մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա հերթական սադրանքն էին նախաձեռնել՝ փակ պահելով մայրուղին։ Թշնամական երկրի սադրանքները դատապարտող հայտարարություններով հանդես եկան Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը և Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները։

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում բավական անհասկանալի և հակասական իրավիճակ է ստեղծված։ Մեր տեղեկություններով, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խուսափում է ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Մասնավորաբար, օրերս Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հայտարարել էր, որ ռենտգեն սարքերի տեղադրման հարցում Հարությունյանի հետ համաձայնեցվածություն կա, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հայտնել է, թե այդ հարցն իր հետ համաձայնեցված չի եղել։ Նմանօրինակ մի իրավիճակ է եղել նաև ադրբեջանցիների՝ Արցախի հանքարդյունաբերական ընկերություն այցելելու դեպքում, երբ ռուսները հայտարարել են, որ եղել է համաձայնեցվածություն Արցախի և ՀՀ իշխանությունների հետ, որից հետո մարդիկ ճանապարհը փակել էին և արգելել ադրբեջանցիների մուտքը, իսկ Հարությունյանը դարձյալ հերքել էր թեմայի մասին իր տեղեկացվածությունը։

Ըստ էության, Արցախում բավական հակասական կարծիքներ են ձևավորվում, ինչն առաջին հերթին առաջացնում է անորոշություն. նախ և առաջ՝ կա որոշումների ընդունման վճռականության խնդիր, որում Հարությունյանն ակնհայտ երկմտում է: Որոշ տեղեկություններով, այդ հակասական ազդակները գալիս են Երևանից։ Բացի դրանից, անկախ այն հանգամանքից, թե կառուցվածքային փոփոխություններն ինչ տրամաբանությամբ են ընթանում Արցախում, այս պահին դեռևս անորոշություն է նաև այն առումով, թե ով է հանրապետությունում վերջնական որոշում կայացնողը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular