ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես զարդարել տոնածառը 2023-ին (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022-ին քիչ ժամանակ է մնացել։ Շուտով այս տարվա խորհրդանիշ Վագրն իր տեղը կզիջի Ջրային Սև Նապաստակին։ Եվ արդեն ժամանակն է մտածելու, թե ինչպես եք զարդարելու Ամանորի խորհրդանիշ տոնածառը։ Չէ որ կարևոր է, որպեսզի փշոտ գեղեցկուհու զարդարանքը դուր գա տարվա խորհրդանիշ Նապաստակին, որպեսզի այն բարեհաճ լինի Ձեր հանդեպ։

Ստորև կներկայացնենք, թե որ գույները և որ զարդարանքներն են ակտուալ առաջիկա տոների համար։

Ինչ գույնով զարդարել տոնածառը

Նախ եկեք հասկանանք, թե ինչպիսին է հաջորդ տարվա խորհրդանիշն իր բնույթվ։ Նապաստակը բարի, մեղմ ու ընտանեկան կենդանի է։ Այն համարվում է հյուրընկալ ու հանգիստ բնավորություն ունեցող։

Աստղաբանները խորհուրդ են տալիս  գալիք տարին դիմավորել հարմարավետ ընտանեկան միջավայրում։ Իսկ գույների առումով հաջորդ տարվա ֆավորիտներն են կարմիրը, կապույտը, մանուշակագույնը և վարդագույնը։

Իհարկե, պարտադիր չէ սրանցից միայն մեկն ընտրել զարդարանքի համար։ Կարող եք գույների համադրմամբ օրիգինալ դեկորներ ստանալ։

Այժմ անդրադառնանք գույներից յուրաքանչյուրին։

Կարմիրն  ամանորյա եղևնու զարդարանքի դասական գույնն  է։ Այն հաղթական ու տոնական երանգ է համարվում։ Կարմիրը ուշադրություն է գրավում, պարգևում է տոնական տրամադրություն և դրական էներգիա է հաղորդում։ Մարդկանց մեծամասնության մոտ կարմիրն ասոցացվում է սիրո և կրքի հետ։ Հետևաբար այս գույնը հաստատ դուր կգա ընտանեկան Նապաստակին։

Կապույտը (երկնագույնը) հանգստության և խաղաղության խորհրդանիշ է, այն ունի հանգստացնող և տրամադրություն պարգևող ազդեցություն։ Կապույտը հենց բնության գույնն է, ուստի և այդքան ներդաշնակ է։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ հաջորդ տարվա խորհրդանիշը հենց ջրային Նապաստակն է։ Ուստի կապույտի երանգներին նախապատվություն տալով հաստատ չեք սխալվի։

Մանուշակագույնը շատերի մոտ ասոսացվում է հեքիաթի և հրաշքների հետ։ Այս գույնը ձևավորմանը հաղորդում է էլեգանտություն և խորհրդավորություն, հատկապես եթե համադրված է փայլուն տարրերի հետ։ Բացի այդ, մանուշակագույնը, ինչպես և կարմիրը, համարվում է արքայական գույն։ Հետևաբար այս գույնի ընտրությունը տոնական զարդարանքի համար կվկայի Ձեր բարձրաճաշակության մասին։

Վարդագույնը նուրբ և ռոմանտիկ գույն է, որը, վստահաբար, դուր է գալիս Նապաստակին։ Այն շատերի մոտ ասոցացվում է սիրո և հոգատարության հետ։ Հետևաբար այս գույնով տոնական զարդարանքը տեղին կլինի, եթե նախատեսում եք Ամանորը դիմավորել տանը՝ հարազատներով շրջապատված։

Թվարկված գույների հետ  կարող եք կիրառել նաև ոսկեգույն և արծաթագույն երանգները։ Դրանք եղևնուն ավելի տոնական տեսք կհաղորդեն, կընդգծեն նրա էլեգանտությունը։

Նշենք, որ թե բնակարանի, թե եղևնու զարդարանքի համար կարող եք նաև սև գույնն ընտրել, սակայն այն չպետք է լինի գերակշռող, որպեսզի մռայլություն չհաղորդի, այլ ընդամենը պետք է կոնտրաստ հաղորդի։

Այժմ քննարկենք, թե ինչ խաղալիքներով է պետք զարդարել տոնածառը։

Գաղտնիք չէ, որ ամեն տարի տոնական ձևավորման խաղալիքներն ու դեկորներն էլ ավելի բազմազան են դառնում։ Եվ ամանորյա ձևավորումը կարող է վերածվել քվեստի՝ հաշվի առնելով խաղալիքների ու դեկորացիաների բազմազանությունն ու ընտրության մեծ հնարավորությունը։ Սակայն, փորձենք առանձնացնել մի քանի տարբերակ։

Գնդակներ։ Սրանք տոնածառը զարդարելու դասական խաղալիքներ են, որոնք արդիական են ամեն տարի և կան բոլորի տանը։ Այս տարի ևս կարող եք եղևնու տոնական զարդարանքի համար կիրառել տարբեր չափսերի գնդակներ։ Բայց չմոռանաք եղևնու վրա կախել գոնե մեկ գնդակ, որի վրա պատկերված է տարվա խորհրդանիշը։ Դա հաստատ դուր կգա Նապաստակին։

Կերպարներ։ Մի մոռացեք նաև տարբեր կենդանիների ու հեքիաթային կերպարների տեսքով խաղալիքների մասին։ Դրանք ևս եղևնուն առանձնահատուկ տոնական տեսք են հաղորում և ստեղծում հեքիաթային տրամադրություն։ Ի դեպ, այս տարի կարող եք նախապատվություն տալ փայտից պատրաստված նապաստակի տեսքով խաղալիքներին։ Ինչպես նաև կենդանիների կամ Նապաստակի սիրելի ուտելիքների տեսքով թխվածքաբլիթ-խաղալիքներին։

Չմոռանաք նաև դեկորատիվ ծաղիկների, ուլունքների և ժապավենների մասին, որոնք տոնական զարդարանքը ամբողջական են դարձնում։ Ի դեպ, եթե տոնածառի վրա սևի կիրառման հնարավորություն չեք գտել, կարող է զարդարանքի համար սև ուլունքներ օգտագործել։

Եղևնու տոնական տեսքն ամբողջական դարձնելու համար կարևոր են   նաև եղևնու տակ դրվող խաղալիքները։ Ավանդաբար դրանք Ձնեմարդու,  Ձմեռ պապիկի կամ եղնիկ տեսքով խաղալիքներ են։ Այս տարի կարող եք նաև փափկամազ նապաստակ դնել տոնածառի տակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular