ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Արցախը կործանումից փրկել դեռ հնարավոր է. Դե՛ռ. Արեգնազ Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զուգահեռ իրականություններ։ Նման վերտառությամբ գրառում արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում։ 

«Մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Կան մարդիկ, ովքեր խելագարվում են ամենօրյա փլուզումներից, ովքեր ամենայն սրությամբ զգում են երկրի գլխին կախված կործանարար պատերազմի վտանգը, ովքեր տեսնում են պետության արագընթաց անկումը, պատրաստ են պայքարել անվտանգ հայրենիք (և ընդհանրապես հայրենիք), իրական խաղաղություն, մեր երեխաների արժանապատիվ ապագան կերտելու համար, և կան մարդիկ, ովքեր բացարձակ անտարբեր են, անտարբեր՝ իրենց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ, անտարբեր պետության, հայրենիքի, իրենց ու իրենց երեխաների ճակատագրի նկատմամբ, անգամ անտարբեր՝ տիրող համատարած անտարբերության նկատմամբ։ Նրանց գրավում են միայն Սարյան փողոցում հորդող գինիները, Հրապարակի կուրացնող լույսերը և իշխանական քարոզչամեքենայի կողմից ժողովրդի ուղեղի մեջ սրսկվող հիմարությունները։

Թշնամին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությամբ պատրաստվում է պատերազմի, հայաստանյան իշխանությունները դրան պատասխանում են մայրաքաղաքը տոնական լույսերի մեջ ողողելով՝ այդպիսով մարդկանց կուրացնելով ու նրանց զգոնությունը բթացնելով։ Ի դեպ, մատաղացու գառանն էլ են կուշտ կերակրում՝ մորթելուց առաջ, վզին էլ մի գեղեցիկ կարմիր ժապավեն կապած։

Հայաստանն այս աղետալի ընթացքից փրկվելու և վերջնարդյունքում հաղթանակած դուրս գալու շանս կունենա միայն այն ժամանակ, երբ այս երկու զուգահեռ իրականությունները հատվեն, երբ առաջնորդություն ստանձնած ուժերը զգան անտարբերների զարկերակը, նրանց սթափեցնելու ուղղությամբ գերգրագետ քայլեր ձեռնարկեն և ներգրավեն հայրենիքի պահպանության պայքարին, երբ շատերը գիտակցեն, որ չի կարող լինել իշխանության համար պայքար, եթե չկա Հայաստան պետությունն ընդհանրապես, որ շենշող լույսերը կուրացնող միջոց են՝ չտեսնելու քիչ այն կողմ գտնվող եռապատկված Եռաբլուրը, թշնամու կողմից օկուպացված մեր իսկ տարածքներում մնացած երիտասարդների անթաղ մարմինները, համատարած աղետն ու նվաստացումը, Հայաստան աշխարհի կործանումը։

Անելիք շատ կա, ժամանակն էլ կարճ է։ Եվ ուրեմն՝ բոլորիս իմաստնություն, ազնվություն, համառություն, վճռականություն և անմնացորդ նվիրում։
Հայաստանն ու Արցախը կործանումից փրկել դեռ հնարավոր է։ Դե՛ռ»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular