ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրազդան» ԲԿ-ի ծննդատանը նորածին տղա է մահացել․ մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում էր Հրազդան քաղաքում, այցելել են «Հրազդան» ԲԿ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ամուսինը՝ 31-ամյա Նորիկ Հայրապետյանի կինը՝ 26-ամյա Էլլադա Հայրապետյանը, այսօր պետք է, ըստ նշված բժշկական կենտրոնի բժիշկների, լուսյ աշխարհ բերեր իր հերթական բալիկին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Ժամը մեկին լավ տրամադրությամբ կնոջս բերեցի Հրազդանի հիվանդանոցի ծննդատուն։ Սպասում էինք լավ խաբարի, բայց 1 ժամ հետո բժիշկը մոտեցավ մեզ ու ասեց, որ երեխան մահացել է, քանի որ սրտի կանգ է եղել։ Ճիշտն ասած՝ շոկի մեջ ընկա, այն դեպքում, երբ երբևիցե ոչ մի խնդիր թե կինս. թե պտուղը չէին ունեցել։ Անգամ Երևանում են հետազոտել կնոջս, ու այնտեղի բժիշկներն ասել էին, որ նա կարող է հանգիստ ծննդաբերել, երեխայի քաշն է մի փոքր պակաս։ Այս պահին կնոջս տեղափոխել են վերակենդանացման  բաժանմունքում։ Մենք երեխայի մահվան մեջ կարծում ենք, որ մեղավոր է բժիշկը, ում անփույթ աշխատանքի արդյունքում է արձանագրվել երեխայի մահը, այն դեպքում, որ, նորից եմ կրկնում, թե մայրը, թե երեխան ոչ մի առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Հիմա մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք այն վիշտն ու ցավը չապրի, որ այս պահին մենք ենք ապրում։ 3 երեխա ունենք՝ 2 տղա, 1 աղջիկ։ Չորրորդը նույնպես տղա էր ու ապագա զինվոր։ Բայց Հրազդանի ծննդատան բժշկի կամ բժիշկների անփութության հետևանքով հիմա մենք չգիտենք՝ ինչ անենք։ Անգամ երեխայի համար հագուստ ու խաղալիքներ էինք գնել։ Մեր ողջ ազգուտակը գիտեր ու սպասում էին մեր տղայի լույս աշխարհ գալուն, բայց խոսքեր չունենք ասելու, չգիտենք՝ ինչ ասենք։ Մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Զարմանում եմ նաև, որ մահվան դեպք է արձանագրվել ծննդատանը, բայց նրանք 6 ժամից ավելի է, դեպքի մասին ոստիկանությանը չեն տեղեկացրել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular