ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարվում եմ վերցնել պատգամավորական մանդատ. Ռուբեն Մելքոնյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

«- 2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու: Լինելով և շարունակելով մնալ անկուսակցական՝ որոշում էի կայացրել իմ մասնագիտական գիտելիքները բացի գիտա-կրթական ոլորտից, ծառայեցնել նաև ավելի գործնական, այդ թվում և՝ քաղաքական դաշտում, քանզի ստեղծված օրհասական իրավիճակում զուտ գիտա-կրթական գործունեությամբ պարփակվելը համարել և համարում եմ խուսափողականություն, իսկ հարմարվողական մտավորականությանը՝ մեծագույն աղետ պետության համար: Ուստի, մասնակցել եմ 2021 թ. խորհրդարանական ընտրություններին այս իշխանություններին այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Դա բացի քաղաքականից, միևնույն ժամանակ, իմ քաղաքացիական քայլն էր:

- Սակայն տարբեր պատճառներով ընտրություններում արձանագրված արդյունքներով Հայաստանում տեղի չունեցավ փոփոխություն, և պատերազմում պարտված ուժը շարունակեց կառավարել: Ցավոք, իրականացել և շարունակում են իրականանալ շատ մասնագետների, այդ թվում և իմ, այն կանխատեսումները, որ իշխանափոխության չիրականացումը Հայաստանի համար որևէ դրական հեռանկար չի խոստանում. այսօրվա իրավիճակը դրա լավագույն ապացույցն է:

- Սկսած 2018 թվականից և հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո՝ որպես ընդդիմադիր քաղաքացի, որպես թուրքագետ ունեցել եմ և հիմա էլ շարունակում եմ ունենալ իմ փաստարկված մոտեցումները և դիրքորոշումը հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք որևէ փոփոխության չեն ենթարկվել:

- Իրավիճակը փոխելուն հանձնառու ընդդիմադիր ուժերին տարբեր պատճառներով առ այսօր չի հաջողվել հասնել հաջողության: Չեմ ուզում գնահատական տալ այն գործողություններին, որոնց մշակման և իրականացմանը որևէ մասնակցություն չեմ ունեցել, սակայն այս ընթացքը և այսօրվա գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չեն, և համարում եմ, որ վերջնական նպատակին հասնելու համար արվող քայլերը այս պահին և իրողություններին համարժեք չեն:

- Հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իմ հավանական պատգամավորական գործունեությունը համարում եմ ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը մեր պետականության համար կարծում եմ կլինի կամ զրոյական, կամ աննշան, ուստի որոշում եմ կայացրել հրաժարվել խորհրդարանական ընտրություններից գրեթե 1.5 տարի անց ինձ հասած պատգամավորական մանդատից և չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին:

- Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը, իմ մասնագիտությունից բխող ճշմարտություններին և իմ գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ ծառայեցնելու եմ մեր պետականությանը, մեր լուսավոր երիտասարդ սերնդի կրթության գործին:

Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ»,-նշել է Մելքոնյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular