ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ին Երևանում հարձակման է ենթարկվել Երևանի բնակիչ 67-ամյա Տիգրան Ազիզյանը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը սովորականի համաձայն Տ․ Ազիզյանը, ով կոչումով փոխգնդապետ է, գտնվելիս է եղել իր տանը՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 7 շենքի բակում, երբ նրա վրա է հարձակվել Երևանի բնակիչ Նարեկ Խաչատրյանը։

Այդ մասին SHAMSHYAN.com-ն արդեն մի քանի օր է ահազանգեր է ստանում փոխգնդապետի հարազատներից, ընկերներից ու հարևաններից, ինչպես նաև Երևանի Ա․ Խանջյանի անվան դպրոցի որոշ աշխատակիցներից։  Դեպքից կարճ ժամանակ անց կատարված հանցագործության մասին Տ․ Ազիզյանը դիմում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում ու դրանք փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ արդեն քննիչ Նորայր Մարգարյանը քրեական վարույթ է նախաձեռնում։

Քննիչը բավարարվում է դեպքի վայր գալով, մի քանի լուսանկարներ անելով ու տուժողին դատաբժշկի ուղեգիր տալով։ Սակայն չգիտես ինչու՝ մինչև այս պահը քննիչի կողմից ոչ մի առերեսում չի իրականացվել մարմնական վանսվածք ստացած Տ․ Ազիզյանի և հիմնական կասկածյալի միջև, այն դեպքում, որ անգամ կա տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ 

Դեպքից օրեր անց Ա․ Խանջյանի անվան դպրոցի տնօրենը մի դարակազմիկ հրաման է արձակում, որով Տ․ Ազիզյանին, առանց նախազգուշացման, ազատում է դպրոցի ռազմագիտության ուսուցչի պարտականություններից, նրա հետ կնքված պայմանագիրը խզում է։ Այսօր դպրոցի մի քանի աշխատակիցներ, ովքեր հասկանալի պատճառներով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախ զարմացանք, երբ իմացանք, որ Նարեկը համարձակվել է ձեռք բարձրացնել իր ծնողի տարիքի տղամարդու վրա։ Նամանավանդ, որ այդ անձնավորությունը մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից ընկեր Ազիզյանն է, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում միշտ բարձր է պահել մեր դպրոցի պատիվը։ Նրա շնորհիվ դպրոցը մի քանի խրախուսանքների է արժանացել։ Նրա աշխատանքային գործունեության արդյունքում մեր դպրոցի սաները միշտ փայլել են իրենց ռազական գիտելիքներով։ Բայց դե՝ տնօրենի որոշելիքն է։ Երևի՝ փորձել է այդ կերպ լռեցնել ընկեր Ազիզյանին, ում գլխի համար ադրբեջանական կողմը գլխագին էր խոստանում։ Նա իսկական ուսուցիչ է, իսկանան ծնող, իսկական հայ։ Ուղղակի՝ հիմա մեր անունները չհրապարակենք, որ տնօրենը մեզ էլ հետապնդումների չենթարկի»։ 

 Այսօր Տ․ Ազիզյանի հետ զրույցում, նա ներկայացրեց իրավիճակը ու խնդրում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի հարուցված քրեական գործի ընթացքը, քանի որ Շենգավիթի քննչականից ոչ մի ծպտուն չկա, թե ինչ ընթացք է լինելու։ 

Իր աշխատանքին վերականգնվելու համար Տ․ Ազիզյանը նույնպես դիմել է համապատասխան կառույցներին։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular