ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … դոլարի նշան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոլարի նշանի առաջացումը առեղծված է։ Դրա առաջացման յուրաքանչյուր վարկած, որոշակիորեն, կարող է ճշմարիտ լինել: Ենթադրվում է, որ դոլարի հիմքը դրվել է իսպանական պեսոյով, որը սկսվում է հենց P տառով, իսկ S տառի ավելացումը  նշանակում է պեսոներ: 16-19-րդ դարերում պեսոն լայն տարածում ուներ Նոր աշխարհում, և 18-րդ դարի վերջի պեսսոյի "ps" հապավման էվոլյուցիայի արդյունքում է հայտնվել դոլարի նշանը։ Բանն այն է, որ առևտրականները հաճախ «S»-ը դնում էին «P»-ի վրա, և հայտնվել է դոլարի նշանը՝ $: Բացի դա ենթադրվում է, որ դոլարի վրա ուղղահայաց գծերը հայտնվել են այն պատճառով, որ ժամանակին իսպանական պեսոն երկու սյուների պատկեր է ունեցել, որոնք անձնավորել են Հերակլեսյան սյուները։ Այդ Հերակլեսյան, կամ Ջիբրալթարյան սյուները իսպանական արծաթե դոլարի վրա եղել են 2 ուղղահայաց գծերի տեսքով և տեղադրվել են «S»-ի վրա։


Կան նաև նաև դոլարի նշանի առաջացման այլ վարկածներ:
Ամենահայտնին այն է, որ իռլանդացի պլանտատոր և Նոր Օռլեանի վաճառական Օլիվեր Փոլակը 1778 թվականին իր շահույթի չափը հաշվարկելիս դոլարի փոխարեն գրել է P և S տառերին նման նշաններ։ Այդ ձևով նա այն ուղարկել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ռոբերտ Մորիսին, որն էլ առաջին անգամ օգտագործել է դոլարի նշանը պաշտոնական թղթերում:
Ամերիկայում շրջանառվում են դոլարի նշանի առաջացման ևս երկու վարկած՝  «հայրենասիրական» և «արծաթի»։


Հայրենասիրական վարկածն ասում է, որ դոլարը առաջացել է USA հապավումից, որտեղ U և S տառերը դրվել են միմյանց վրա, ընդ որում U-ից մնացել են միայն երկու ուղղահայաց գծերը։ Բայց Ռանդիի «Ատլանտը թոթովեց ուսերը» ստեղծագործությունից ծագած այս վարկածը հաշվի չի առնում այն փաստը, որ այդ նշանն օգտագործվել է նախքան Միացյալ Նահանգների կազմավորումը։


Արծաթի վարկածով S-ը նշանակում էր արծաթ, իսկ U-ն դրվել է որպես քաշի միավոր, Հետո U-ից մնացել են միայն ուղղահայաց գծերը։


Հետաքրքիր են նաև դոլարի նշանի առաջացման եվրոպական վարկածները:
Գերմանական վարկածի համաձայն դոլարի նշանի առաջացմանը նպաստել է ավստրիական թալերի դիզայնի փոփոխությունը, որտեղ մետաղադրամի մի կողմում խաչված Հիսուսի պատկերն էր, իսկ մյուս կողմում օձը, որը փաթաթված է խաչի վրա: Հետագայում հենց փաթաթված օձն էլ վերածվել է S նշանի։ Այս տեսության երկրպագուները վստահ են, որ դա էլ հենց նպաստել է դոլարի նշանի առաջացմանը։
Բրիտանական վարկածը նթադրվում է, որ ամեն ինչի հիմքը դրվել է շիլինգային S նշանով, որը երբեմն մեջտեղում ամրացվել է ուղղահայաց գծով։ 19-րդ դարում շիլինգները հաճախ են կեղծվել հյուսիսամերիկացիների կողմից, իսկ բրիտանական իշխանությունները դրա դեմ կատաղի պայքար էր մղում:
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular