ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … երաժշտական գործիք ակորդեոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երաժշտական ​​գործիքների մեծ և ընկերական ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր յուրահատուկ հնչողությունը, իր առանձնահատկությունը: Նրանցից մեկը նուրբ և հարմոնիկ անունով երաժշտական գործիք ակորդեոնն է:


Ակորդեոնը ներառել է տարբեր երաժշտական ​​գործիքների հատկությունները: Արտաքին տեսքով այն բայան է հիշեցնում, կառուցվածքով հարմոն, իսկ ստեղներով և ռեգիստրը փոխելու ունակությամբ այն նման է դաշնամուրին: Այս երաժշտական ​​գործիքի ծագման պատմությունը զարմանալի է, ոլորապտույտ և դեռևս աշխույժ քննարկումներ են ընթանում այդ հարցով մասնագիտական ​​միջավայրում:


Ակորդեոնի պատմությունը սկիզբ է առել Հին Արևելքից, որտեղ շենգ երաժշտական ​​գործիքի մեջ առաջին անգամ կիրառվել է լեզվակի հնչողության սկզբունքը: Ժամանակակից ակորդեոնի ստեղծման ակունքներում եղել են երկու տաղանդավոր արհեստավորներ`գերմանացի ժամագործ Քրիստիան Բուշմանը և չեխ արհեստավոր Ֆրանտիշեկ Կիրշները: Հարկ է նշել, որ նրանք ծանոթ չեն եղել միմյանց և աշխատել են միմյանցից լիովին անկախ:
17-ամյա Քրիստիան Բուշմանը, ձգտելով կարգավորել երգեհոնի աշխատանքը, հորինել է մի պարզ սարք, որը իրենից ներկայացրել է փոքրիկ տուփ մեջ տեղադրված մետաղյա լեզվակներ: Երբ Բուշմանը բերանով օդը փչել է այդ տուփի մեջ, լեզվակը սկսել է տատանվել տալով որոշակի տոնայնության ձայն: Ավելի ուշ, Քրիստիանը կառուցվածքին ավելացրել է օդային տարողություն (մորթուց), և որպեսզի լեզվակները միաժամանակ չթրթռան, դրանք հագեցրել է փականներով: Այժմ, ցանկալի տոնը ստանալու համար անհրաժեշտ էր բացել փականը որոշակի լեզվակի վերևում, իսկ մնացածը փակած թողնել: Այսպիսով, 1821 թվականին Բուշմանը հորինել է շրթհարմոնի նախատիպը, որը նա անվանել է «աուրա»:


Գրեթե միևնույն ժամանակ, 1770 -ականներին, Ռուսաստանի թագավորական արքունիքում աշխատող չեխ երգեհոնագործ Ֆրանտիշեկ Կիրշները հայտնագործել է լեզվակների շերտերի նոր համակարգ և հիմք դրել ձեռքի հարմոնիկայի ստեղծմանը: Ժամանակակից գործիքի հետ այն ընդհանրություններ չի ունեցել, բայց ձայնի առաջացման հիմնական սկզբունքը եղել է նույնը `օդային շիթի ազդեցության տակ մետաղական ափսեի թրթռումները: Որոշ ժամանակ անց ձեռքի հարմոնիկան հայտնվել է վիենացի երգեհոնագործ Կիրիլլ Դեմյանի ձեռքերում: Նա քրտնաջան է աշխատել այդ երաժշտական  գործիքը կատարելագործելու համար, ի վերջո, նրան տվել է բոլորովին այլ տեսք: Դեմիանը գործիքի մարմինը բաժանել է երկու հավասար մասերի, նրանց վրա դրել ձախ և աջ ձեռքերի ստեղնաշարերը և կեսերը միացրել մորթու պարկով: Յուրաքանչյուր ստեղն ունեցել է համապատասխան ակորդ, որն էլ կանխորոշել է գործիքի անունը «ակորդեոն»: Գործիքի համար հեղինակային իրավունք ստանալու նպատակով  Դեմիանը պաշտոնապես դիմում է ներկայացրել 1829 թվականի մայիսի 6 -ին: 17 օր անց նա ստացել է արտոնագիր և այդ ժամանակից ի վեր մայիսի 23 -ը համարվում է ակորդեոնի ծննդյան օրը: Նույն թվականին սկսվել է այդ  նորաստեղծ երաժշտական ​​գործիքի զանգվածային արտադրությունն ու վաճառքը:


Ակորդեոնի պատմությունը շարունակվել է Ադրիատիկի ափին՝ Իտալիայում: Այնտեղ, Կաստելֆիդարդոյի մոտակայքում, ֆերմայում աշխատող Պաուլո Սոպրանիի որդին մի թափառող վանականից ձեռք է բերեց Դեմիանի ակորդեոնը: 1864 թվականին, հավաքելով տեղի հյուսներին նա բացել է արհեստանոց, իսկ ավելի ուշ գործարան, որտեղ զբաղվել են ոչ միայն ակորդեոնի ստեղծմամբ, այլ նաև արդիականացմամբ: Այսպիսով ծնվել է ակորդեոնի արտադրությունը: Ակորդեոնը արագորեն է շահել ոչ միայն իտալացիների, այլ նաև եվրոպական այլ երկրների բնակիչների սերը: 19 -րդ դարի վերջին ակորդեոնը արտագաղթողների հետ հատել է Ատլանտյան օվկիանոսը և ամուր հաստատվել հյուսիսամերիկյան մայրցամաքում, որտեղ սկզբում այն ​​կոչվել է «ուսի դաշնամուր»: Հետո 20-րդ դարի 40 -ական թվականներին ԱՄՆ-ում հայտնվել են առաջին էլեկտրոնային ակորդեոնները:


Ներկայումս էլ ակորդեոնը ժողովրդականորեն սիրված երաժշտական ​​գործիք է, որն ունակ է արտահայտել մարդկային ցանկացած զգացում` անհույս մելամաղձությունից մինչև ուրախություն: Այնուամենայնիվ պետք է նշել, որ ակորդեոնը ներկայումս էլ դեռ շարունակվում է կատարելագործվել:
 
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular