ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը։

«Իրավիճակն էլ ավելի սյուրռեալիստական է դառնում, երբ պարզվում է, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։

Փաստորեն Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի մարմիններն ի դեմս ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի, մոռանալով իրենց բուն պարտականությունները, այն է ՝ երկրի արտաքին ևներքին բազմաթիվ մարտահրավերների բացահայտման, դիմակայման հետ կապված գործառույթները, օրինականության պահպանման եւ արդարության վերականգնման պարտավորությունը, ջանասիրաբար զբաղվում են մի հարցով, որն ամբողջությամբ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ «սատանաներ բռնել և բացահայտել»:

Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ ՀՀ պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի:

Խորապես ցավում ենք այդ համակարգում աշխատող և ուսադիրներ կրող ծառայողների համար, որոնք ստիպված են իրականացնել Նիկոլ Փաշինյանի խելագար քաղաքականությունից բխող հանձնարարականները, դրանք հասցնելով աբսուրդի եւ անհեթեթության տեսակետից կատարելության:

Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ եւ զավեշտալի դրսեւորումներ, որոնց պարագայում անգամ մեր քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ»,-ասվում է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular