ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի հազար ընտանիք մեկ օրում զրկվեց ընտանեկան նպաստից. Նաիրա Զոհրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի թույն կառավարությունը ամիսներ շարունակ Bosch սառնարանի գովազդից մի քանի դոզա ավել էքսպանսիայով գովազդեց թոշակները հազար 800 դրամով բարձրացնելու ժողովրդի հայր Նիկոլի ժեստը։
 
Հետո որոշեցին շաբաշի կարգով մի ժեստ էլ անել ու բազմաչարչար, քարից հաց քամող, իսկ վերջին չորս տարում անդիմադրելի հպարտ քաղաքացիների թոշակը բարձրացնել «օբշի սչյոտ» 3 հազար դրամով։
 
Կառավարության մի քանի նիստի պրեամբուլա նվիրվեց ազգի սրբազան հոր պատմական ակտին, նախարարներ ու պատգամավորներ կամեռաները կրծելով, պանոսի ինտենսիվությամբ պատմեցին նիկոլակառավարության դարի սրբազան ակցիայի մասին։
 
Թոշակառուները հպարտ էին, նրանք այլեւս 3 հազար դրամ ավելին ստացող վարչապետեր էին։
 
Ու՝ վդրուգ, պարզվում է, որ ընդամենը 3 հազար դրամ թոշակ բարձրացնելով ժողկառավարությունը Հայաստանի հանրապետության մի քանի հազար քաղաքացիների զրկել է նվազագույնը 18 հազար դրամ ընտանեկան նպաստից։
 
Միայն Գյումրիում երեկ 479 ընտանիք զրկվել է նվազագույնը 18 հազար դրամ նպաստից. նրանց փոստային բաժանմունքներում տոնական անակնկալ է սպասվել՝ իրենց անուններն այլեւս չեն եղել նպաստառուների ցուցակում։ Ու հիմնականում միայնակ ապրող տարեցներն են դուրս մնացել համակարգից, որովհետեւ թոշակի 3 հազար դրամ ավելացումը վերջիններիս ավտոմատ դուրս է շպրտել անհրաժեշտ բալային համակարգի շեմից։
 
Եւ սա ձմռան շեմին։
 
Մոտավոր հաշվարկներով մի քանի հազար թոշակառու ողջ հանրապետությունում զրկվել է ընտանեկան նպաստից, բայց նրանց մի մասը դեռ տեղյակ էլ չի, որ իրենք այլեւս ընդամենը 3 հազար դրամ ավելացված թոշակով հպարտ քաղաքացիներ են։
Հայաստանում իշխանություն չկա։ Ու եթե հայաստանյան ընդդիմությունը չլիներ քաղաքական հանգուցյալների կուտոկ, ձմռան շեմին մի քանի հազար մարդու 3 հազար դրամ տալով 18-ից մինչեւ 35-45 հազար դրամից զրկելու այս գրանդիոզ իդոտիզմը պիտի դառնար բոլոր ամբիոնները պայթեցնող թիվ մեկ հարցերից մեկը։
 
Բայց մեռելներից բան չեն պահանջում. նրանց վրա ընդամենը ծաղիկ են դնում՝ օրինակ, սպիտակ, ռաբիս մեխակ։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular