ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդերլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի պառլամենտին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների պառլամենտին՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների  վերաբերյալ։ Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել և տեսանյութի իսկության հաստատման դեպքում, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

«Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Ուստի Նիդերլանդները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է տեսանյութի իրադարձությունները՝ նողկանք արտահայտելով տեսանյութում պատկերվածի նկատմամբ և Ադրբեջանին կոչ է արել անաչառ ու անկախ հետաքննություն սկսել»,- նշվում է նամակում։

Զրույցում շեշտվել է նաև, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր հետևելու են հետաքննությանը։

«Սույն հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը զրույցում հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն են սկսել տեսանյութում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ, և նշել, որ այն կիրականացվի անկախ։ Բաքվում Նիդերլանդների դեսպանն այս ուղերձը ևս բազմիցս փոխանցել է ադրբեջանցի բարձրաստիճան զրուցակիցներին։ Ավելին, Նիդերլանդները այս տեսանյութի և անկախ հետաքննության կարևորությունը բազմիցս շեշտել է եվրոպական համատեքստում, ներառյալ Եվրամիությանաշխատանքային խմբերում (COEST), Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում (EEAS) ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումներում:

Նիդերլանդները կշարունակի պնդել անկախ հետաքննության և վերջինիս արդյունքների հրապարակայնացման հարցում և ուշադրությամբ հետևել զարգացումներին: ԵՄ բոլոր երկրները աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին: Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը և ԵՄ խոսնակը խոսել են տեսանյութի մասին և կոչ են արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել: Նիդերլանդներին հայտնի չէ, արդյոք այլ երկիր նույնպես հրավիրել է Ադրբեջանի դեսպանին՝ անդրադառնալու այս հարցին»,- ասված է նամակում։

Նիդերլադների ԱԳ նախարարի նամակում նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։

«Ըստ այդ վերլուծության՝ առկա է իսկության բավարար հավաստիություն։ Human Rights Watch-ը վերլուծել է տեսանյութը և կոչ արել Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ հետաքննություն և պատասխանատվություն»,- եզրափակում է Նիդերլանդների ԱԳ նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular