ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … աէրոհոկեյ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատերի մոտ է աէրոհոկեյ բառը հաճելի զգացողություններ առաջացնում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ դա այնպիսի լավ և դրական խաղ է, որը լրացուցիչ հմտություն չի պահանջում: Այն կարող են խաղալ ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները: Աէրոհոկեյը բաղկացած է հատուկ սեղանից, երկու հարվածիչներից և տափօղակից:


Խաղը հորինել են 1960 թվականին ամերիկացի ինժեներները, և բոլորովին պատահական: Մեծ կորպորացիայում աշխատելով նրանք հատուկ սեղան են ստեղծել օդի շրջանառության համակարգը փորձարկելու համար: Ազատ ժամանակ, ինչ-որ կերպ զվարճանալու համար, նրանք խաղում էին սեղանի վրա օգտագործելով քառակուսի հարվածիչներ և կլոր տափօղակ: Սեղանի ծայրերին, ըստ նախագծի, եղել են լուսազգայուն տարրեր և սովորական դռան զանգեր, որոնք էլ ազդարարել են խփած գոլի մասին: Դա կախվածություն առաջացնող խաղ էր, և որոշակիորեն հիշեցնում էր մեծ հոկեյը, որի երկրպագուներն էին գիտնականները: Որոշ ժամանակ անց նրանք որոշում են հանրությանը ներկայացնել իրենց հայտնագործությունը:


1972 թվականին Brunswick կորպորացիայի աշխատակից Բոբ Լեմիեն է կազմակերպել աէրոհոկեյի անհրաժեշտ սարքավորումների արտադրություն և վաճառք: Եվ այդ ծրագիրը արագ բերել է հաջողություն և լավ եկամուտ: Սեղանը պատրաստել են մետաղաթերթից կամ պլաստմասսայից կողմերով, որպեսզի տափօղակը դաշտից դուրս չթռչի: Իսկ դարպասների փոխարեն սեղանի եզրերին անցքեր են արվել: Գոլ խփելուց հետո տափողակը ընկնելով դարպասը վերադարձել է իր ելակետը՝ խաղադաշտ: Աէրոհոկեյի մասնագիտացված ​​սեղանները հագեցած են օդի շրջանառության համար անցքերով, որոնց շնորհիվ նվազեցվում է տափօղակի շփումը սեղանի մակերեսի հետ և այն մեծ արագացում է ստանում: Այնուամենայնիվ արտադրված առաջին սեղանների մեծ մասը հագեցած չեն եղել նման օդային համակարգով, բայց ունեցել են մնացած տարրերը:

Այդ խաղի հարվածիչները իրենցից ներկայացնում են հարթ մակերեսին ամրացված այնպիսի բռնակներ, որոնք առավելագույն հարմարավետություն են ստեղծում արագ խաղի համար, իսկ տափօղակը պատրաստվում է պլաստիկից հարթ սկավառակի տեսքով: 


Աէրոհոկեյի թիրախային օգտագործողներ պետք է դառնային երեխաները, բայց խաղն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերել նաև ավագ սերնդի շրջանում: Անգամ 1970-ականների կեսերից սկսել են անց կացվել առաջին մրցաշարերը, իսկ 1978 թվականին  ԱՄՆ-ում ստեղծվել է Աէրոհոկեյի ֆեդերացիան: Ֆեդերացիան մշակել է խաղի կանոններն ու առանձնահատկությունները, որոշել  գործիքների և սեղանի պահանջվող ձևերն ու չափերը: Օրինակ  նեոնային լամպերով լուսավորվող սեղանները մրցույթներում չեն թույլատրվում, բայց դրանք իդեալական են մարզվելու համար: Որոշվել է, որ խաղը սկսվում է մետաղադրամի նետումից հետո սկսողին որոշելով, իսկ  7 գոլ խփած խաղացողը հաղթողն է: Ժամանակի ընթացքում աէրոհոկեյի մրցույթներ սկսել են անցկացնել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Թվում է, թե աէրոհոկեյը պարզ խաղ է, բայց այն բաղկացած է բազմաթիվ մարտավարություններից, որոնք մեծացնում են հաղթելու հնարավորությունները: Ներկայումս այդ խաղի հարյուրավոր պրոֆեսիոնալ մրցաշարեր են անցկացվում: Ահա այդպես էլ պատահաբար հայտնվել է այդքան սիրված այդ սեղզանի խաղը՝ աէրոհոկեյը:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular