ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի նոր վարկած՝ Պեմզաշենում կատարված սահմռկեցուցիչ սպանությունից. Aravot.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մ.֊ի և նրա երկու անչափահաս զավակների՝ 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու դաժան սպանությունը դեռևս չբացահայտված է․ իրավապահները գիշեր-ցերեկ աշխատում են այդ ուղղությամբ։ Ու քանի դեռ կասկածյալ չկա, սպանության շարժառիթի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Տարածված վարկածներից մեկը սահմանախախտման մասին է, կան որոշակի պնդումներ, որ այդպիսի դեպք հաստատ գրանցվել է հայ-թուրքական սահմանի այն հատվածում, որտեղ փշալարեր անգամ չկան, նույնիսկ որոշ ժամանակ առաջ սահմանը հատել ու տրակտոր էին գողացել։ Նման վարկած շրջանառողները թշնամական հետք են տեսնում այս սպանության մեջ։

Կան ենթադրություններ, որ հանցագործություն կատարողը կարող է լինել այս ընտանիքին ծանոթ մարդկանցից մեկը, որն իմանալով, որ ամուսինը խոպանում է և հնարավոր է գումար ուղարկած լինի,   անարգել մտել է տուն՝ փողի ակնկալիքով ու գնացել է այդ անմարդկային քայլին։

Սակայն, այս վարկածը կարծես հերքվում է, ըստ նախնական տեղեկությունների, տանից ոչինչ գողացված չէ, անգամ պահարանի դարակները տեղաշարժված չեն, նույնիսկ սպանված կնոջ ոսկյա ականջօղերը չեն հանել։

Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ էլ, մի նոր վարկած ևս ուսումնասիրվում է․  իրավապահները բարեկամական կապ են գտել  Գյումրիում վերջերս սպանված մանկապարտեզի 60-ամյա հավաքարար կնոջ և պեմզաշենցի այս ընտանիքի հոր ազգականներից մեկի միջև։

Երկու դեպքում էլ  կարծես հանցագործության նույն ձեռագիրը լինի․ 60-ամյա կնոջ դեպքում էլ պարանոցն էին կտրել։ Այս դեպքը ևս դեռ չբացահայտված է, այն տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին։

Կասկածում են՝ գուցե ինչ-որ մեկը վրեժ է լուծո՞ւմ։

Իհարկե, սա ևս քննության է առնվում, ճշտվում իրավապահների կողմից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular