ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը. Կարո Փայլան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական «Gazetekarınca» լրատվամիջոցը «Բաքու-Երևան բանակցություններ․ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր» հոդված ներկայացրել է Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումը։ Ապա՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանի և հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի մեկնաբանությունները, գրում է ermenihaber.am-ը։

Փայլանը նշել է Հարավային Կովկասում առկա խնդիրները չմիջազգայնացնելու կարևորության մասին՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը։  

«Հակառակ դեպքում, եթե լուծման սեղանը ձևավորի ԱՄՆ-ն, Ռուսաստանն է խնդիր առաջացնելու։ Ռուսաստանն առանց այդ էլ այստեղ որևէ լուծում չի ցանկանում։ Չլուծվածության հիման վրա շարունակում է տարածաշրջանում իր հեգեմոնիան»- նշել է Փայլանը՝ շեշտելով, որ խաղաղություն ապահովող երկիրը պետք է լինի Թուրքիան, սակայն Թուրքիայում դեռևս չկա այդ կամքը։  

Բագրատ Էստուկյանն էլ նշել է, որ Թուրքիան ունի միջնորդ լինելու աշխարհաքաղաքական դիրք, սակայն արդեն 30 տարի է, ինչ կորցրել է այդ հնարավորությունը։ Խոսելով այն մասին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝  Էստուկյանն ընդգծել է․

«Եթե   Թուրքիան կապ հաստատեր Հայաստանի հետ այնքանով, որքանով դա պահանջում են հարևանային հարաբերությունները, այսինքն հարաբերություններ հաստատեր այնպես, ինչպես հաստատել է Բուլղարիայի, Հունաստանի, Իրաքի, Իրանի և անգամ վերջին շրջանում Սիրիայի հետ, ապա այսօր կարող էր ստանձնել միջնորդական պարտականությունը։ Սակայն այդ հնարավորությունը Թուրքիան մերժել է սխալ քաղաքականությամբ, ազգայնական զգացմունքներից և թուրանական ձգտումներից բխող դիրքորոշմամբ։ Թուրքիան բանակցություններն արգելափակում է նախապայմաններով։ Հիմա առաջ քաշվող/պարտադրվող նախապայմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ 30 տարի շարունակվող բախումների շրջանը հանձնառություններով չի ավարտվելու»։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular