ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձում են լռեցնել ամենագրագետ և ամենապայքարող տեսակը. Աշոտյանի «գործով» քաղաքական հետապնդման խնդիր է դրված». «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր, թե «մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել»: Աշոտյանը նաև մանրամասներ էր ներկայացրել այդ «գործի» մասին: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, մասնավորաբար նշեց, որ դժվար թե ամբողջ աշխարհում որևէ ադեկվատ, քիչ թե շատ մտածող մարդ գտնվի, ով կհավատա, թե Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քրեական բնույթի է:

«Արմեն Աշոտյանն այս քաղաքական վարչախմբի ամենասուր, ամենագրագետ, ամենաինտելեկտուալ ընդդիմադիրներից՝ թոփ հնգյակի մեջ մտնող քաղաքական գործիչներից մեկն է, որը հիմնավոր փաստաթղթերով, հիմնավորումներով ու քաղաքական գրագիտությամբ է քննադատում իշխանություններին: Բնականաբար, դա շատ վտանգավոր է այս իշխանությունների համար: Ցանկացած ռեժիմ, մանավանդ, եթե այդ ռեժիմն ուզում է, իբր, ժողովրդավարության կղզյակ ներկայանալ, իր քաղաքական հակառակորդին չեզոքացնելու համար ոչ թե քաղաքական, այլ քրեական երանգ է տալիս: Եթե հանկարծ Աշոտյանի նկատմամբ նման դրսևորումներ լինեն, նա կհամալրի Հայաստանում արդեն իսկ առկա քաղբանտարկյալների շարքերը: Պարզ է, որ քաղաքական հետապնդման խնդիր է դրված:

Ուղղակի փորձում են լռեցնել ամենագրագետ և ամենապայքարող տեսակը: Սա տեսակի պայքար է՝ քաղաքական, մարդկային տեսակի պայքար: Սակայն, ինչպես ասում են, հարձակվել են՝ թող պաշտպանվեն, որովհետև Արմեն Աշոտյանը ինտելեկտով, համարձակությամբ, տրամաբանությամբ, նաև իր արտաքին կապերով ու մեծ ռեսուրսով կարող է ծածկել իշխանական վերնախավի մի զգալի մասը: Ակնհայտ է նաև, որ սա արտաքին աշխարհում քաղաքական հետապնդում է ընկալվելու»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular