ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում Կենտրոն վարչական շրջանում ոստիկանները կանխել են մինչև ատամները զինված «ռազբորկան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված ռազբորկան։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված ռազբորկա է տեղի ունենում։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վաչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետ օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի  գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Երվանդ Քոչարի 19/28 շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ ռազբիրյատ էին անում։ Մեկ ել՝ էն տեսնենք, որ պարեկների ավտոմեքենաները մտան հայաթ, ու ոստիկանները մի քանի հոգու փռին ասֆալտին, տարան։ Հետո իմացանք, որ մի քանի հոգի, չնայած դիմել են փախուստի, բայց բոլորս էլ գիտենք՝ իմանալու են՝ ովքեր են ու բռնելու են»։

Դեպքի վայրից Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու ավագ պարեկ Սամվել Կոստանյանը ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ավտոմեքենաները կապ ունեն միջադեպի հետ։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1 բաժնի քննիչները՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Թազայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ալիկ Մաթևոսյանի և Սևան Նազարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։ 

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հայտնում։

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական վարչության 1 բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular