ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ …երաժշտական գործիք գոնգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոնգը հարվածային երաժշտական ​​գործիք է, և ունի բազմաթիվ տարատեսակներ: Այն հենակից ազատորեն կախված մետաղի սկավառակ է, կենտրոնում մի փոքր գոգավորությամբ:


Գոնգի հայրենիքը Ճավա կղզին է, որը գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքում: Մ.թ.ա.  2-րդ դարից գոնգը զանգվածաբար տարածվել է ամբողջ Չինաստանում: Պղնձե գոնգը լայնորեն օգտագործվել է ռազմական գործողությունների ժամանակ հրամաններ հաղորդելու համար, ինչպես նաև դրա հնչյունների ներքո զորքերը անցնում էին հարձակման թշնամու դեմ: Ժամանակի ընթացքում գոնգեր սկսել են օգտագործել նաև այլ նպատակների համար: Այսօր գոնգերի ավելի քան երեսուն տարատեսակ գոյություն ունի՝ մեծից փոքր:


Գոնգը պատրաստվում է տարբեր նյութերից: Ամենից հաճախ պատրաստված է պղնձից և բամբուկի խառնուրդից: Երբ մուրճով հարվածում են, գործիքի սկավառակը սկսում է թրթռալ՝ արձակելով բարձրացող ձայներ: Գոնգերը կարող են կախովի և ամանի տեսքով լինել: Խոշոր գոնգերին հարվածներ հասցնելու համար օգտագործվում են խոշոր փափուկ գլուխներով մուրճեր: Գոնգի վրա նվագելու շատ մեթոդներ կան:  Դա կարելի է անել մրճերով, կամ փայտիկներով հարվածելով, անգամ պարզապես մատը սկավառակի եզրին շփելով: Նման գոնգերը դարձել են կրոնական բուդդայական ծեսերի մաս: Իսկ նեպալյան երգող ամանները օգտագործվում են ձայնաթերապիայի մեջ բուժական նպատակներով: Ներկայումս առավել տարածված են չինական և ճավայական գոնգերը: Չինականը պատրաստվում է պղնձից: Սկավառակի եզրերը թեքված են լինում 90° անկյան տակ, իսկ  չափերը տատանվում են 0,5-ից 0,8 մետր տրամագծի սահմաններում: Այդ գոնգի ձայնն ավելի երկար է, դանդաղ է թուլանում և ավելի խիտ է:

Չինաստանում գոնգն օգտագործվում է երկրպագության համար: Ճավայական գոնգը լինում է ուռուցիկ, կենտրոնում փոքրիկ գլխիկով, տրամագիծը տատանվում է 0,14-ից 0,6 մ-ի սահմաններում: Պտուկային գոնգերը տարբեր հնչյուններ են արձակում և տարբերվում են չափերով: Այդ անսովոր անունը պայմանավորված է նրանով, որ գոնգի մեջտեղում ուռուցիկություն կա, որը նման է պտուկի և կազմված է գոնգի հիմնական գործիքից տարբերվող նյութից: Արդյունքում գոնգը արձակում է խուլ ձայն, մինչդեռ պտուկը արձակում է  վառ ձայն՝ ինչպես զանգը: Նման գործիքներ հանդիպում են Թաիլանդի Բիրմա քաղաքում: 
Քամու գոնգերը հարթ են ու ծանր: Նրանք ստացել են իրենց անունը քամու նման հնչյուն արձակելու պատճառով: Նման գոնգը նվագում են նեյլոնե ծայրապանակներ ունեցող ձողերով, իսկ արձակած ձայները  նման են բազմաթիվ փոքրիկ զանգակների ձայներին: Քամու գոնգեր սիրում են օգտագործել ռոք-կոմպոզիցիաներ կատարող թմբկահարները:
Ձայնային հնարավորություններից առավելագույն օգուտ քաղելու համար սիմֆոնիկ նվագախմբերում օգտագործվում են տարբեր գոնգեր: Փոքրերի վրա նվագում են փափուկ ծայրապանակներ ունեցող փայտերով: Միևնույն ժամանակ, խոշոր գոնգերի համար օգտագործում են թաղիքե ծայրակալներով մուրճեր:Նման գոնգը հաճախ օգտագործվում է երաժշտական ​​ստեղծագործությունների վերջին ակորդների համար:


Գոնգի ձայնը լսելի է դարձել դասական ստեղծագործություններում 19-րդ դարից: Ջակոմո Մեյերբիրն առաջին կոմպոզիտորն էր, ով  ուշադրություն է դարձրել դրա հնչյուններին: Գոնգը հնարավորություն է տալիս մեկ հարվածով ընդգծել պահի նշանակությունը, հաճախ նշում է ողբերգական իրադարձությունը, ինչպիսին է աղետը: Օրինակ գոնգի ձայնը լսվում է Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» ստեղծագործություններում արքայադուստր Չեռնոմորի առևանգման ժամանակ: Գործիքը հնչում է Ռախմանինովի, Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Չայկովսկու և շատ այլոց գործերում: Ներկայումս էլ չինական ժողովրդական ներկայացումները բեմում  ուղեկցվում են գոնգով: Դրանք օգտագործվում են Պեկինի օպերայի «Պինցզյուն» օպերայի արիաներում:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular