ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քույրերը վայրի խոտաբույսերից բուրավետ և առողջարար թեյ են պատրաստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv–ն գրում է, որ Հայաստանից երեք քույրեր որոշել են վերակենդանացնել վայրի լեռնային խոտաբույսերից ու ծաղիկներից թեյի հին բաղադրատոմսերը։ Բաղադրիչները հավաքվում են իրենք: Առողջ ըմպելիքի գաղտնիքները պարզել է МИР 24-ի թղթակից Լիանա Ազոյանը։


Լեռներում հավաքված խոտաբույսերից  հնագույն թեյի գլխավոր գաղտնիքը բացառապես ձեռքով պատրաստելն է։ Շահբազյան քույրերը ամռանը նախապատրաստում են բաղադրիչները: Խոտաբույսերը ևս իրենք են ֆերմենտացնում, որպեսի հնարավորինս պահպանվենմ դրանց օգտակար հատկությունները։
«Ահա, օրինակ, վայրի բալի ծաղկի թերթիկները։ Մենք ափերով պտտում ենք այն, մինչև մակերեսը մուգ երանգ ստանա։ Դա նշանակում է, որ քիմիական գործընթացը սկսվել է։ Հետո մի քանի օր չորացնում ենք լավ օդափոխվող տեղում»,- ասել է գործարար Անի Ղազարյանը։


Թեյի կոմպոզիցիաներում պատահական խոտաբույսեր չկան, ասում են քույրերը, տասնամյակներ շարունակ փորձարկված բաղադրատոմսեր են: Այդ թեյը պատրաստել է նրանց տատիկը։ Նրա տնից միշտ խոտաբույսերի հոտ էր գալիս։ «Մի անգամ, երբ մաքրում էի հին սնդուկը, ես գտա տատիկիս գրառումները, որտեղ նա բաղադրատոմսեր էր գրում: Ուզում էի նորից սուզվել մանկության հարմարավետ մթնոլորտում։ Դրանք վերստեղծելու գաղափար առաջացավ»,- ասել էց գործարար Անի Շահբազյանը։
Քույրերը տատիկից ժառանգել են մոտ մեկ տասնյակ բաղադրատոմսեր։ Նա օգտագործել է երիցուկ և զվերաբոյ աղիքային խանգարումների դեպքում, իվան թեյ և անմոռուկ իմունիտետին աջակցելու համար: Յուրաքանչյուր թեյի հավաքածուի համար քույրերը փաստաթղթեր ենն ստացել։


«Նրա բոլոր բաղադրատոմսերը հատուկ փորձարկվել են Ստանդարտացման կենտրոնում՝ համային և բժշկական ցուցանիշներին համապատասխանելու համար: Բացի դա տատիկի թուրմերը որոշել ենք լրացնել վայրի մրգերի չրերի կտորներով։ Բուրավետ ու գեղեցիկ է ստացվել»,- ասել է ձեռնարկատեր Մարիա Շախբազյանը։


Քույրերը յուրաքանչյուր թեյի հավաքածուի համար անուն են հորինում: Ոմանք ակնարկով. օրինակ մրսածության համար թեյն անվանել են «Վերածնունդ», իսկ «Ճամփորդությունը» կհեռացնի աղիների ցավերը։ Նշենք, որ Հայաստանի տարածքում աճում են ավելի քան 2500 տեսակի բուժիչ բույսեր և դեղաբույսեր, իսկ Ժողովրդական բժշկության մեջ հիմնականում օգտագործվում է մոտ 300–ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular