ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան զորքերը պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ. Newsweek

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան ավիակիրը պատրաստ է գլխավորել միջազգային գրոհը, եթե Ռուսաստանն ուժեղացնի հարձակումներն Ուկրաինայի եւ նրա դաշնակիցների դեմ, գրել է Newsweek-ը։

«George H.W. Bush (CVN 77) ավիակիրը Ադրիատիկ ծովում է՝ ՆԱՏՕ-ի «Neptune Strike 2022» զորավարժությունների շրջանակում։

Զորավարժություններին մասնակցում են Ալբանիան, Կանադան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեդիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը։

«Neptune Strike 2022»-ը Հյուսիսատլանտյան դաշինքի հզորության եւ հնարավորությունների ցուցադրումն է գործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է ԱՄՆ Վեցերորդ նավատորմի եւ ՆԱՏՕ-ի աջակցման ուժերի հրամանատար, փոխծովակալ Թոմաս Իշին։ «Neptune Strike 2022»-ը ՆԱՏՕ-ի՝ ավիակիրների հարվածային խմբի ծովային մարտական բարձրտեխնոլոգիական հնարավորությունները ինտեգրելու ունակության ցուցադրումն է»։

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 80 ինքնաթիռ, 14 նավ եւ մոտ 6 000 զինծառայող ՆԱՏՕ-ի գործընկեր եւ դաշնակից 24 երկրներից, ներառյալ Ֆինլանդիան եւ Շվեդիան։

F-18երի զորավարժությունների շրջանակում վերջին օրերին ԱՄՆ ՌԾՈւ-ն դեպի Լիտվա թռիչքներ է իրականացրել ավիակրից՝ աշխատելով Ֆրանսիայի, Լատվիայի եւ Հունգարիայի հետ միասին։ Տեղեկացվել է, որ մինչ այդ նույն կործանիչը միացել է կանադական կործանիչներին՝ Ռումինիայի երկինքը պարեկելու համար։

Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌԾՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Թամարա Լոուրենսը հաստատել է Newsweek-ի հրապարակումը՝ նշելով, որ ավիակիրը մասնակցում է «Neptune Strike» ծրագրին։

«Մենք ցանկանում ենք, որ պատերազմն (Ուկրաինայում) ավարտվի, որ տարածաշրջան վերադառնա կայունությունը եւ լինի խաղաղ եւ կայուն Եվրոպա»,- ասել է ծովակալ Դենիս Վելեզը։

Նրա խոսքով՝ ինքը տեսել է երկու ռուսական ռազմանավ, որոնք հետեւել են ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը  երեքշաբթի այցելել է ավիակիր՝ այն անվանելով «դաշինքին ԱՄՆ-ի հավատարմության ցուցադրում»։

«Այս զորավարժությունները տրանսատլանտյան կապի, ՆԱՏՕ-ի շրջանակում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի համատեղ աշխատանքի հիանալի օրինակ են»,- ասել է Սթոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Մեր զսպման կարողությունը կանխում է հակամարտությունները եւ պահպանում խաղաղությունը։ Մեր ուժն օգնում է կանխել ցանկացած վրիպում՝ հստակ ազդանշան ուղարկելով. ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշնակցային տարածքի ցանկացած դյույմ»,- ասել է նա։

Նա նաեւ զգուշացրել է Ռուսաստանին, որ նա «չօգտագործի կեղծ պատրվակներ հետագա էսկալացիայի համար»։

Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք փորձարկել ՆԱՏՕ-ի «Steadfast Noon» միջուկային զորավարժությունների հետ միաժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular