ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 հոկտեմբեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր՝ Ծառ տնկելու օր, Թուրքմենստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1881 – ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայանը։
1914 –ծնվել է հայազգի ռուս գրող Գեորգի Խոլոպովը։
1938– վախճանվել է տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ Արտաշես Խալաթովը:
1969- վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։
1975- վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։
1995- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։
1999 – Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել են։
2005-Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը և դրանով իսկ «ոչ» ասել ռեժիմին»:
2006- Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի:
2009- հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը»  քանդակը։
2013-Կոմպոզիտորների համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը ստանալով ավել 2 քվե, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դարձել է կոմպոզիտորների միության նախագահ:
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները մարտադաշտում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի փոխարեն ՊՆ նախարար են նշանակել Միքայել Արզումանյանին: Ադրբեջանական բանակը խոշոր հարձակում է սկսել Լաչինի ուղղությամբ: 


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1439 —վախճանվել է Ավստրիայի հերցոգ, չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։
1449 —վախճանվել է թուրք աստղագետ և մաթեմատիկոս Մուհամեդ Տարագայ Ուլուգբեկը։
1505 –վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը (Վասիլյեվիչ)։
1553 —Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։
1605-վախճանվել է մողուլների ղեկավար Աքբար Մեծը։
1644 —Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։
1645 —ինֆանտ Թեոդոզյու դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի Գահաժառանգի տիտղոսը, որը հատուկ նրա համար նախատեսել էր թագավոր Ժուան 4-րդը, և դարձել է այդ տիտղոսի առաջին կրողը։
1728– ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:
1759 —ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։
1782 – ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին:
1811 —ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։
1873 —ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենը արտոնագրել է փշալարը։
1901 —Փարիզում կողապտիչները կողոպտելով խանութը աշխարհում առաջին անգամ թաքնվել են օգտագործելով ավտոմեքենա։
1904– բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը:
1938– ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին:
1855 –ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։
1858 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։
1932 –ծնվել է ամերիկացի գրող և բանաստեղծուհի Սիլվիա Փլաթը։
1959 —«Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։
1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։
1962 —Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի  U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է, այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։
1971 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։
1982 - Չինաստանը հայտարարում է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։
1984– գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը:
1991– Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից:
1991-Ջոհար Դուդաևը ընտրվել է ինքնահռչակ չեչենական Իչկերիա հանրապետության նախագահ։
2007 —Սանկտ-Պետերբուրգում սկսվել է ռուսական Վիքիպեդիայի առաջին Վիքի-համաժողովը։
2017 —Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։
2019-Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողությամբ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular