ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…եգիպտական բուրգեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եգիպտական բուրգերը Հին Եգիպտոսի խոշորագույն ճարտարապետական հուշարձաններն են, որոնցից Քեոպսի բուրգը «աշխարհի յոթ հրաշալիքներ» թվում է։ Բուրգերը հսկայական բրգաձև քարե կառույցներ են, որոնք օգտագործվել են որպես Հին Եգիպտոսի փարավոնների գերեզմաններ: «Բուրգ» բառը հունարեն է։ Որոշ հետազոտողների կարծիքով ցորենի մեծ կույտն է դարձել բուրգի նախատիպը։ Այլ գիտնականների կարծիքով այդ բառը ծագել է այն ժամանակ օգտագործվող բրգաձև թաղման տորթի անունից։ Եգիպտոսում ընդհանուր առմամբ ներկայումս հայտնաբերվել է 118 բուրգ։


Եգիպտական բուրգերը հիշատակելիս, որպես կանոն, նկատի են առնում Մեծ բուրգերը, որոնք գտնվում են Կահիրեից ոչ հեռու գտնվող Գիզայում։ Բայց դրանք Եգիպտոսի միակ բուրգերը չեն։ Շատ այլ բուրգեր գտնվում են այլ վայրերում և շատ ավելի վատ են պահպանվել՝ ներկայումս դրանք նման են բլուրների կամ քարերի կույտերի։
Եգիպտոսի Առաջին դինաստիաների ժամանակաշրջանում ի հայտ են եկել հատուկ «կյանքի տներ»՝ մաստաբաներ, այսինքն թաղման շինություններ, որոնք բաղկացած են եղել ստորգետնյա թաղման պալատից և երկրի մակերևույթից բարձր քարե կառույցից։ Տերմինն ինքնին վերաբերում է արդեն արաբական ժամանակին և կապված է այն փաստի հետ, որ այդ դամբարանների ձևը, որի հատվածքը նման է տրապեցիայի արաբներին հիշեցրել է «մաստաբա» կոչվող մեծ նստարանները։


Առաջին փարավոններն են իրենց համար մաստաբներ կառուցել։ Ամենահին թագավորական մաստաբաները, որոնք թվագրվում են 1-ին դինաստիայի ժամանակներով, կառուցվել են Վերին Եգիպտոսի Ադոբայում կավից և/կամ գետի տիղմից թրծված աղյուսներից: Դրանք կառուցվել են նաև Վերին Եգիպտոսի Սակկարայում, որտեղ գտնվում էր առաջին դինաստիաների տիրակալների մայրաքաղաք Մեմֆիսի գլխավոր նեկրոպոլիսը։ Այդ շենքերի վերգետնյա հատվածում կային մատուռներ և թաղման ատրիբուտներով սենյակներ, իսկ ստորգետնյա մասում փաստացի գերեզմանոցներն էին։
Սովորաբար բոլոր տեսությունները սկսում են դիտարկել Քեոպսի Մեծ բուրգը, հավատալով, որ եթե հայտնաբերված մեթոդը բացատրում է, թե ինչպես է ստեղծվել այս բուրգը, ապա հնարավոր կլինի բացատրել, թե ինչպես են ստեղծվել Եգիպտոսի մնացած բոլոր բուրգերը: Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց, որ եգիպտացիները նույն մեթոդով են կառուցել բոլոր բուրգերը, որոնք տարբեր չափերի են և ստեղծվել են տարբեր պատմական դարաշրջաններում: Բացի այդ, բուրգերի կառուցման մեթոդի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է Եգիպտոսի կառավարության կողմից որոշ բուրգերի տարածքներ այցելելու  արգելքներով:


Հին ժամանակներից մինչև մեր օրերը շատերն են ուսումնասիրել բուրգերը, քանի որ բուրգեր կառուցողները մեզ ոչ մի բացատրություն չեն թողել: Այդպիսի որոնողների մեջ առաջինը հույն անխոնջ ճանապարհորդ և պատմիչ Հերոդոտոսն էր, որը մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին այցելել է Եգիպտոս և եզրակացրել, որ բուրգերը կառուցվել են փայտե մեքենաների միջոցով, որոնցով բլոկներ են բարձրացվել հարկ առ հարկ: Բայց թե ի՞նչ տեսք ունեին այս մեքենաները, ըստ երևույթին, նրա համար անհայտ է մնացել: Բուրգերի կառուցման բուն գործընթացը առեղծված է մնում մինչ օրս: Բանն այն է, որ նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների դեպքում նման բան ստեղծելը բարդ խնդիր է: Ընդ որում եգիպտացիները չունեին ոչ  կռունկ և ոչ էլ հզոր բեռնատարներ: Նրանք չունեին ոչ միայն պողպատե մալուխներ, այլ այնգամ ամենապարզ երկաթյա գործիքներ։

Բայց նրանք բառիս բուն իմաստով քարե սարեր են բարձրացրել և զարմանալի ճշգրտությամբ շարել դրանք ստեղծելով մոնոլիտ կառույցներ։ Եվ, այնուամենայնիվ, ամենամեծ հետաքրքրությունը առաջացնում է նման կառույցների ի հայտ գալու պատճառը, քանի որ եգիպտացիներից առաջ ոչ ոք նման բաներ չէր կառուցել։ Ինչու՞ է անհրաժեշտություն  առաջացել այդքան մեծ կառույցների ստեղծման և միևնույն ժամանակ ինչպե՞ս են նրանք այդքան զարմանալի ճշգրտությամբ հաշվարկել կառույցի բոլոր համամասնությունները: Այս ամենը ներկայումս էլ մնում է անհասկանալի և անբացատրելի:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular