ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնացել են թուրքն ու հայուհին․իրականացել է փեսայի տատի պատգամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այսօր մեզ մոտ ուրախալի իրադարձություն է։ Սանիկս՝ Ալի Յալչինկայան, ամուսնացավ հայուհու հետ։ Մի քանի րոպե առաջ Դոնի Ռոստովի հնագույն Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ալիի ու Իզաբելայի պսակադրությունը։ Երեկոյան հավաքվում ենք հարսանիքը նշելու»,-  գրել է լրագրող, «Անտիտոպոր ինֆո» հարթակի հիմնադիր Վադիմ Հարությունովը։

Նա նաև հիշեցրել է Ալիի պատմությունը, որի տատը 1915 թվականից Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել։

«Մի քանի տարի առաջ ինձ հետ կապ հաստատեց մի երիտասարդ Թուրքիայից։ Նա ասաց, որ իր նախնիները թրքացած հայերն են եղել։ Դեռ ողջ է Անիկ տատը, որը տարիներ շարունակ թաքցրել է իր ծագումը։ Բաց նա չի թաքցրել իր անցյալը թոռներից ու ծոռներից։ Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։

Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը», — գրել է լրագրողը։
Հարությունովը պատմել է, որ ինքը հայկական եկեղեցում կնքել է Ալիին․«Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաստանում բուհ ընդունվեց։ Շուտով մկրտեցինք նրան Հայ առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ»։
Մի երկու տարի անց Ալին` նույն ինքը Գասպարը, ամուսնացավ հայուհու հետ՝ հետևելով տատի պատգամին։

«Նա չի եկել, արդեն ծեր է։ Բայց  հարսանիքը շարունակվելու է Թուրքիայում՝ Ալի-Գասպարի տանը։ Իսկ մեղրամիսը Ալին ու Իզաբելան պատրաստվում են անցկացնել Հայաստանում», — գրել է Հարությունովը։

Նա ավելացրել է․«Իսկ հաջորդը Ալթանն ու Այլան են։ Նրանք քույր ու եղբայր են, իրենց նախնիներն էլ են հայ եղել։ Իսկ դա նշանակում է, որ էլի եմ Թուրքիայի քաղաքացի սանիկներ ունենալու։ Եվ դա լավ է։ Աթաթուրքը մի անգամ թուրքերին ազգանուն տալուց ասել է․«Ne mutlu türküm diyene» («Ինչ երջանկություն է թուրք լինելը»)։ Իսկ ես այլ կերպ կասեմ․«Ne mutlu ermeniyim diyene» («Ինչ երջանկություն է հայ լինելը»)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular