ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 հոկտեմբեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կակազողների համաշխարհային օր, Ավստարլիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալյան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1844 –ծնվել է  մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:
1927 –ծնվել է  կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:
1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:
1935-վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):
1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:
1975– վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբինը, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ:
1986- ծնվել է գրող, արձակագիր Արմեն Նիազյանը:
2001- «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:
2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է  Ռուսաստանի հրապարակը:
2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը: 
2013- «Էյր Արմենիա» ավիաընկերությունը կիրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boing 737-500 օդանավով, մինչև տարեվերջ կվարձակալվի  նաև երկու Airbus A320 օդանավեր
2013- վախճանվել է  դերասան Երվանդ Ենգիբարյանը:
2015- դատարանը աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին անբուժելի հիվանդության պատճառով:
2020- ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը:
2021-«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ


1618 —Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան ազատամտության համար: 
1725-վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:
1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:
1811 –ծնվել է  հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:
1835- վախճանվել է  ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալյուկը:
1842 – զարդագործ Գուստավ ֆոբերժյեն Սանկ-Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:
1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:
1878- Անգլիայում առաջին անգամ անց է կացվել ռեգբիի խաղ արհետական լուսավորվածության պայմաններում:
1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան:
– վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը  առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:
1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
1906– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը հանդիսացող Պոլ Սեզանը:
1909 —ֆրանսուհի էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացրած առաջին միայնակ թռիչքը:
1919 –ծնվել անգլիացի կին գրող, բանաստեղծ է  Դորիս Լեսինգը:
1919 —Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավ-Արևմտյան սպիտակգվարդիական  բանակին: 
1926 –ծնվել է  թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:
1938 —ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:
1943 –ծնվել է  ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:
1975– «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:
1978- տեղի է ունեցել  Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:
1980 —Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը:
1982 —ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ  վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:
2001-վախճանվել է  խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:
2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:
2021 —Ռուսաստանի Ռյազան քաղաքի «էլաստիկ» գործարանում վառոդի արտադրամասում տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular