ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օբյեկտներ», արժեթղթեր, ՍՊԸ-ներ. ՔՊ-ականների բիզնես հաջողությունները հեղափոխությունից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018 թ. իշխանափոխությունից կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ հրապարակվել գործող իշխանությունների հետ առնչություն ունեցող անձանց բիզնես «հաջողությունների» մասին: Դրանք գնալով ավելի մեծ թափ ստացան: Ուշագրավ է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերներից մեկում հպարտորեն հայտարարում էր, որ հետհեղափոխական Հայաստանի պաշտոնյաների մեջ չկան բիզնեսմեններ և հենց այստեղ է որակական տարբերությունը նախկին իշխանություններից: Վարչապետի հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում այն պարզ պատճառով, որ հենց վարչապետի թիմակիցներն իրենց իսկ շուրթերով հայտարարում են, որ իրենք գործարարներ են և չեն էլ փորձում թաքցնել, որ հաճախ սեփական բիզնես շահերի լոբբինգով են զբաղված:

Դիցուք՝ «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ:Նա, նշենք, Նորք-Մարաշի, այնուհետեւ Նոր Նորքի թաղապետի պաշտոններն է զբաղեցրել, ինչի ընթացքում էլ՝ 2021-ին, հասցրել է բացել ու շահագործել վերոնշյալ պանդոկը: Միևնույն ժամանակ ինքը Մանուկյանը պնդում է, որ պանդոկը իր ընտանիքինն է, այո, սակայն իր հետ կապ չունի: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ընտանիքն էլ, ինչպես ասում են, հարմար պահ է գտել պանդոկ բացելու համար, մի ժամանակահատված, երբ Մանուկյանը բարձր պաշտոնի էր:

Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնը զբաղեցնելու անմիջապես հետո լծվեց հետաքննչական աշխատանքների:  Մարզպետի հետաքննչական աշխատանքները լոռեցիների շրջանում միամիտ խոսակցությունների առիթ են դարձել՝ «կարո՞ղ է մարզպետը հայտնվի իր փորած փոսում»։ Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում Ղուկասյանը մինչ հեղափոխությունը հողատարածք էր գնել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուց՝ հանրահայտ Քաղցրիկից՝ Արման Դարբինյանից, ու կարող է պարզվել, որ այդ հողատարածքն էլ է ապօրինի ու Դարբինյանների գերդաստանի ձեռքում է հայտնվել «իշխանությունների կատարած գործարքների» արդյունքում։ Մինչդեռ, հենց այդ հողատարածքի վրա հեղափոխությունից հետո մարզպետը սկսել է մեծ ատամնաբուժարան կառուցել։

Հավանաբար քչերը գիտեն, որ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն Իջեւանում` հեղափոխությունից հետո, ռեստորան է կառուցել: Այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»: Իջեւանում գտնվող երկհարկանի ռեստորանը, որն ունի նաեւ բացօթյա տաղավարներ, 2020 թվականից չէր գործում` փակ էր, սակայն ամիսներ առաջ այն վերաբացվել է: 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերն է: 

Հեղափոխությունից հետո շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության, «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է հեղափոխությունից հետո հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ էության, այս ընկերությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ քրեական գործ հարուցելու արդյունքում շուկայից դուրս մղվեց «Նորֆոլք Քոնսալթինգ»-ը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ վերջինս «Bank Austria»-ում ավելի քան 20 հազար եվրոյի չափով ձեռքբերված արժեթղթեր ունի, իսկ տարվա սկզբին բանկում 32 հազար դոլար ավանդը տարվա վերջին զրոյացել է:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ըստ մամուլի հրապարակումների, հաջողության իրենով է արել Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսը; Տվյալ բիզնեսը այնպիսին է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչը այսօր չունեն Աբրահամյանները որոնց ժամանակին էլ այն պատկանում էր, բայց ունի Սարգսյանը:

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Երևան-Սևան մայրուղու վրա վերջերս շինարարական նյութերի և կոնստրուկցիաների արտադրություն է բացվել, որի իրական տերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է, թեպետ փաստաթղթերով օբյեկտն այլ անձի է պատկանում։ Սասուն Խաչատրյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել տվյալ տեղեկությունը:

2018թ. հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության համար որպես ուղենշային հայեցակարգային հիմնախնդիր հռչակել էր  քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը: Ոչ միայն չտարանջատվեց, այլ մի բան էլ՝ իր թափով չի զիջում նախկին իշխանության ներկայացուցիչների բիզնես նկրտումներին: Այս մարդիկ իշխանության են եկել ժողովրդին բարեկեցություն, արդարություն բերելու, «նախկինների» արատավոր բարքերը վերացնելու և նման այլ խոստումներով: Բայց ստացվում է՝ իրականում իշխանությունն իրենց է բերել փող, անձնական և բիզնես հաջողություններ ու... մեծ երջանկություն։ Հարց է՝ նրանք կունենայի՞ն այս ամենը, եթե չլինեին իշխանավոր, կամ իրենց հարազատը, ընկերը չլիներ բարձրաստիճան պաշտոնյա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular