ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 21 հոկտեմբեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մեծ Բրիտանիա՝ Խնձորի օր, Լաոս՝ Լիալուսնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1848– ծնվել է մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ, Արմենական կազմակերպության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանը:

1863 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը (Զապէլ Խանճեան)։1902 – ծնվել է հայ խորհրդային վիրաբույժԿարո Հովնաթանյանը։

1941 –ծնվել է բանաստեղծՎազգեն Առաքելյանը։

1960– ծնվել է ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթողԻսրայել Հակոբկոխյանը:

1964- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։

1978- վախճանվել է հայազգի  խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը։

1980– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային աստղ, դերասանուհիՔիմ Քարդաշյանը:

1985– վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ Արշալույս Արշարունին:

1991 –ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Սպիտակ արջը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ։

1993- աշխարհի շախմատի առաջնությունում Գարրի Կասպարովը պարտության է մատնել Նայջլ Շորթին։

2007- Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

2008-«Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտ Ալ Ջերոն եզակի համերգով հանդես է եկել Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

2009- Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին:

2019-ձերբակալվել է ՀայաստանիԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

2021-վախճանվել է ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

63 մ․թ․ա․ —Հռոմում ընտրված կոնսուլ Ցիցերոնը ստանալով տեղեկություն, որ Կատալինան նպատակ ունի իրականացնել հեղաշրջում և սպանել իրեն Ցիցերոնին սենատում հանդես է եկել ճառով և չեզոքացրել Կատալինյի նպատակները։

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսել են Անտիոքի պաշարումը:

1422- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ 6-րդ Խելագարը։

1520– Ֆեռնան Մագելանը հայտնագործել է Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1641 —տեղի է ունեցել կաթոլիկ ապստամբություն Օլստերում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անգլիացիներ և շոտլանդացիներ։

1652 —ֆրանսիայի կարդինալ Մազարինիի վարձու բանակի դեմ մղված պատերազմում ֆրոնդեյների պարտություններից հետո ֆրոնդայի առաջնորդ թագաժառանգ Կոնտեն թողնելով Փարիզը փախել է իսպանական Հոլլանդիա։

1727 —կնքվել է Կյախտինյան պայմանագիրը Ռուսաստանի և Չինաստանի միջև։

1731 —Աբուլխայր խանի նախաձեռնությամբ ղազախների Կրտսեր Ժուզը ընդունել է Ռուսական կայսրության գահակալությունը։

1805– տեղի է ունեցել Տրաֆալգարյան ճակատամարտը, որը նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկն է:

1805 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը։

1829- Ջոզեֆ Էսփդինն արտոնագրել է փորթլանդ ցեմենտը։

1833 –ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներԱլֆրեդ Նոբելը։

1845– վախճանվել է վրացի գրող, վրացական գրականության դասականՆիկոլայ Բարաթաշվիլին:

1879– ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկել է իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:

1915 —Արլինգտոնից (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) իրականացվել է առաջին տրանսատլանտիկ ռադիոհեռախոսային խոսաակցությունը Փարիզ։

1926- Մոնրեալում ամերիկացի ֆոկուսնիկ Գարրի Գուդինը խնդրել է  մի հանդիսատեսի հարվածել իր որովայնին, սակայն այդ հարվածից 10 օր անց ֆոկուսնիկը վախճանվել է։

1927 —ԽՍՀՄ-ում Տրոցկին և Զինովևը մեղադրվել են «բուրժուական ինտիլիգենցիայի ստեղծման  և հակահեղափոխական դիրքորոշման մեջ» և հեռացվել կուսակցությունից։

1930- Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն, որից զոհվել է 262 մարդ։

1931-վախճանվել է ավստրիացի գրող Արթուր Շնիցլերը։

1934 —Չինաստանում սկսվել է չինական կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզեդունի ղեկավարած  «մեծ արշավանքը»։

1944 —Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացել է  «Ռուբիկոն» ամերիկյան նավի ամբողջ անձնակազմը, ընդ որում նավը վնասվածքներ չի ունեցել, իսկ նավի վրա մնացել է միայն նավի շունը։

1950 —տիբեթյան բանակի կապիտուլացիայից հետո չինական բանակը օկուպացրել է ամբողջ Տիբեթը։

1967– ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի են ունեցել  ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել են մոտ 70 00 մարդ:

1981 - Անդրեաս Պապանդրեուն դարձել է Հունաստանի վարչապետ։

1992 —վաճառքում է հայտնվել Մադոննայի հեղինակած «Սեքս»գիրքը։

1994 –Կորեայի մայրաքաղաք Սեուլում 32 մարդ է զոհվել Սյոնսու կամրջի փլուզուման արդյունքում։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular