ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 հոկտեմբեր )

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր,Ալբանիա՝Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870 –ծնվել է  մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):

1963– վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:

1992- Հայաստանում ավարտվել է  Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:

1994- վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:

2001- Հայաստանի  արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:

2008- Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են  խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ: 

2010- Չեխիայի դատարանն ազատ է արձակել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (մականունը Զապ), որը  մեղադրվում էր սպանություն պատվիրելու մեջ։ 2011-վախճանվել է հայազգի սովետական ճարտարապետ Կառլեն Անանյանը (էստակադով ուղանցույց,  Քիմռեակտիվների գործարան, Վեդիում  գինու գործարան, Սոչիում  պանսիոնատ, Հայրենական պատերազմում  զոհվածների հուշարձաններ  ԼՂՀ-ի  Վերիշենում և  Նոյեմբերյանում, 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին նվիրված հուշարձան, Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձան):

2013- Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել  բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

2018-Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ:

2021-ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը, որը Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկն է, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած  Կարթագենյան զորքին:

439 - Վանդալները զավթել են Կարթագենը

1453– Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:

1553- վախճանվել է  իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:

1745– վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչՋոնաթան Սվիֆթը, որը  հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:

1812 —Նապոլեոն Բոնապարտը լքել է Մոսկվան:

1860 —Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:

1862 —ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող, ֆրանսիական կինոարդյունաբերության հիմնադիր Օգյուստ Լյումիերը:

1867 —ֆրանսիայում Թելեշովին արտոնագիր է տրվել պուլսացող շարժիչով ինքնաթիռի համար, որը հանդիսանում է աշխարհում ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը:

1892– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1901– բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆելյան աշտարակի շուրջը:

1909– վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմրոզոն:

1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:

1937- վախճանվել էնոր զելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս Սըր Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է  միջուկային ֆիզիկայի «հայր»-ը։

1943 —ամերիկացի ուսանող-մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլյոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:

1943-վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:

1960 —ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտուր անելու վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:

1987 —Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսը իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որը անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի այլ ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել սև երկուշաբթի անունով:

2002-Թուրքմենիայում չեղարկել են թուրքմեն ժողովրդի սուրբ գիրք հանդիսացող  «Ռուհնամա» («Խոսք հոգու մասին») գրքի տարեդարձի միջոցառումները: Գիրքը գրել էր նախագահ սապարմուրադ Նիյազովը:

2011 —Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «Պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10  տրիլիոն թվով:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular