ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք ունի իրավապահների տեսադաշտում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու։ Նշենք, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել ոչ միայն մինչդատական վարույթի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, այլեւ՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգը կասկածներ է ունեցել կոռուպցիոն հնարավոր գործարքների մասով, որոնք կապված են կոնկրետ քրեական գործի հետ: Ի դեպ, խոսքը այն դատավորի մասին է, ում որոշմամբ մայիսի 18-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զրկվեց ազատությունից:

Բացի այս, Արուսյակ Ալեքսանյանը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշում: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած, այս գործերով հայտնի դատավորն է:
Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի իրավապահների տեսադաշտում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Սկսենք 2017 թվականից, երբ նրա դրամական միջոցը կազմել է 15 մլն դրամ: Այդ տարում նա ստացել է ամսական 296 հազար դրամ աշխատավարձ: Նշենք, որ այդ ժամանակահատվածում նա զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը: Մեկ տարի անց՝ 2018 թվականին, դատավոր Ալեքսանյանը 1 մլն դրամով գնել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա: Ունեցել է 1 մլն դրամ գումար: Երկու վայրից ստացել է աշխատավարձ, որը ամսական կազմել է 430 հազար դրամ:

Իսկ ահա 2019 թվականին, Ալեքսանյանը զբաղեցրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը: Այդ ժամանակահատվածի հայտարարագրում նա նշել է, որ ունի հողամաս, որը ձեռք է բերել 2017 թվականին՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 17 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 10 մլն դրամ, ամսական աշխատավարձը՝ 519 հազար դրամ: Բացի այս, նա ՀՀ առեւտրային բանկերից փոխառություններ, վարկեր է ստացել՝ ընդհանուր 9 մլն 721 հազար դրամի չափով:
Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ ալեքսանյանի բանկային հաշվին առկա է եղել 613 դրամ: Բայց դատավորն ունեցել է կանխիկ 4 մլն դրամ գումար: Այդ տարում եւս նա 2000 դոլարի չափով փոխառություն, վարկ է ստացել:

Նախորդ տարեվերջին, արդեն դատավոր Ալեքսանյանը հայտարարագրել է կրիպտոարժույթ: Կանխիկ գումարի չափը կազմել է 2 մլն դրամ: Դատավորի աշխատավարձի չափն էլ է 2021 թվականին բարձրացել՝ կազմելով ամսական 593 հազար դրամ: Նշենք, որ դատավոր Ալեքսանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:

Դատավորի հայրը՝ Հարություն Ալեքսանյանը, հայտարարագրել է, որ Եղվարդում ունի մեկ առանձնատուն եւ մեկ հողամաս: Նրա կանխիկ գումարը կազմել է 2 մլն դրամ, ամսական աշխատավարձը՝ 445 հազար դրամ: Նշենք, որ հայր Ալեքսանյանը ՀՀ Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետն է: Նա եւս փոխառություններ, վարկեր ունի՝ 5.5 մլն դրամի չափով: Դատավորի մայրը՝ Լիլյա Աղայանը, 2020 թվականին ավտոմեքենա է գնել՝ Audi մակնիշի: Ունեցել է 2 մլն դրամի չափով կանխիկ գումար: Ի դեպ, նշենք, որ դատավորի մայրը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենն է եւ ամսական ստացել է 249 հազար դրամ աշխատավարձ: Նա նույնպես փոխառություններ, վարկեր ունի՝ 7 մլն 200 հազար դրամի չափով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular