ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդերլանդների ԱԳ նախարարը հորդորել է հայ ռազմագերիների սպանության տեսանյութի անկախ հետաքննություն անցկացնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիդերլանդների արտգործնախարարությունը հրապարակել է պատգամավորներից մեկի գրավոր հարցերին ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի պատասխանները, որոնցում, դեռևս փորձ է կատարվում խաղաղության նպաստելու քողի տակ խուսափել մատնանշելու Ադրբեջանը որպես ագրեսոր պետություն, սակայն մի շարք կարևոր շեշտադրումներ են արված։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)։

Ըստ աղբյուրի՝ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ ի կատարումն Նիդերլանդների խորհրդարանի շուրջ մեկ տարի առաջ ընդունված բանաձևի, Նիդերլանդները ծրագրում է Եվրամիության դիտորդական առաքելության շրջանակներում հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել Հայաստան։

«ԱԳ նախարարը վերահաստատել է Նիդերլանդների կառավարության հանձնառությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու իր կոչերին, ինչպես նաև խաղաղությանը նպաստող միջոցառումներին ներդրում ունենալու հարցում։ Որպես գաղափար դիտարկվում է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը որևէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից, ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն, իսկ ԵՄ շրջանակներում Ադրբեջանին տրվող աջակցության հարցում Նիդերլանդները առաջնային են համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդերլանդներն աջակցություն են տրամադրում Հայաստանին տարբեր ձևաչափերով։

«Նախարարը պարզաբանել է, որ Ադրբեջանը չի հանդիսանում առաջնային առևտրական գործընկեր Նիդերլանդների համար, ավելին՝ այն զբաղեցնում է 94-րդ տեղն առևտրի ծավալների առումով»,- հայտում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան՝ հավելելով, որ, անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների սպանության տեսանյութին՝ նախարարը նշել է, որ «Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում զազրանք է արտահայտվել ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետ կապված և հորդորել անցկացնել անկախ քննություն և հրապարակել դրա արդյունքները»։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նաև տեղեկացրել է, որ այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը, նախարար Հուքստրայի կարծիքով, չի նպաստի խաղաղության հաստատմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular