ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր թշնամին ամեն վայրկյան զինվում է, իսկ մենք «միջազգային հանրության կարծիքի» պոչն ենք բռնել․ մտավորականի ձայն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի, արցախահայության համար գոյութենական պայքարի այս օրերին կարևոր է քննել հանրության բոլոր շերտերի մտահոգությունները՝ դրանք փոխարկելով ելքերի փնտրտուքի նկատմամբ անկոտրում կամքի, վճռկանության ու զորակցության։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության արդարացի պահանջի մասին բազմիցս լսել և առաջիկայում էլ լսելու ենք։ Իսկ ի՞նչ խորհելիք և անելիք ունի Արցախի մտավորալկանությունը, սփափության ու միախմբումի ի՞նչ ուղերձ ունեն Արցախի գրողները, արվեստագները, մշակույթի մարդիկ՝ կարճ ասած՝ մտավորականությունը։

«Ճանապարհը, որ ես տեսնում եմ․ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի ազգը մասերի բաժանող, պառակտող բազմակուսակցականությունից, համախմբվի, միաբանվի։ Իսկ դա պահանջում է ռազմավարական Ազգային Ծրագիր, որի կենսագործումը կիրականացվի Համազգային/Հայաստան -Արցախ -Սփյուռք/ Խորհրդի ղեկավարությամբ։ Համազգային ճակատ ստեղծելը մեր ծանրագույն ժամանակի հրամայականն է,հանուն խաղաղության։ Ներազգային համերաշխության օր /տոն/սահմանելու միջոցով,Քրիստոնեական հավատի սրբազանությամբ, պիտի հարթել ներքին բոլոր հակասությունները,մի կողմ թողնել եւ Հայրենիքի պաշտպանության դավանանքին նվիրվել անմնացորդ»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, հրապարակախոս, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի համոզմամբ, պետք է գերժամանակակից լավագույն զենքերով զինվենք ամեն գնով, համազգային հանգանակության գնալու ճանապարհով թեկուզ, ինչպես մեր մեծերն են նշել ժամանակին՝լավ է սոված մնանք, տկլոր մնանք, բայց կարողանանք մեր ձեռքը մեր փրկության կամուրջը դարձնել։

«Եթե հզոր չլինենք, ուրեմն՝ իսկական դաշնակիցներ էլ չենք ունենա։ Ուրիշի վրա հույս դնելը տնաքանդություն է։ Ով էլ լինի։ Երազախաբությամբ չզբաղվենք։ Իրատես լինենք։ Մեր քթի տակ ամեն վայրկյան զինվում է մեր թշնամին, իսկ մենք «միջազգային հանրության կարծիքի» պոչն ենք բռնել, որը պատերազմի ժամանակ մի փամփուշտ անգամ չարժե։ Կեղծ ժողովրդավարությունն ու խոսքանների պոպուլիզմը մեզ ուտում են. նախնադարում սուտ խոսողի լեզուն կտրում էին... »,-շեշտեց բազմավաստակ գրողը։                                                                                                                                      Խաղաղությունը կգա միայն այն ժամանակ, երբ թշնամին, ուզի-չուզի, ստիպված կլինի հաշվի նստել մեզ հետ, անգամ կամքին հակառակ կհարգի մեզ, իսկ դա հնարավոր է միայն ու միայն մի դեպքում՝ ոչ թե ուժեղ լինենք, դա այսօր շատ քիչ է մեզ համար, ոչ թե հզոր լինենք, այլ Գերհզոր։ Դա է մեր փրկությունը, համոզված է Վարդան Հակոբյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular