ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ավստրալիական գարեջուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիայում բնակություն հաստատելուց հետո առաջին տասնամյակներում վերաբնակիչները նախընտրում էին ռոմ խմել: Եվ բան այն է, որ նրանք այլընտրանք չունեին։ Գարեջրի այն փոքր առաքումները, որոնք լինում էին դրսից, չարժե հաշվի առնել։ Մնում է միայն կռահել, թե ինչ որակի էր դառնում նավախցում ամիսներով օրորովող չպաստերիզացված այդ գարեջուրը։ Այնուամենայնիվ, Բրիտանական կայսրության այդ գաղութը երկար ժամանակով չի մնացել առանց սեփական փրփուրուն ըմպելիքի:


Այն ժամանակ, երբ Թոմաս Կուպերը որոշում է եփել իր սեփական գարեջուրը, իսկ դա 1862 թվականին էր, ամբողջ Հարավային Ավստրալիայում ընդամենը երեք գարեջրի գործարան կար: Դրանցից երկուսը բացվել էին մայրցամաքում դեռ 1837-38 թվականներին, մեկ այլ գարեջրի գործարան՝ Cascade-ն, գտնվում էր Թասմանիա կղզում: Ինքը՝ Թոմաս Կուպերը, ով վաճառական և ֆերմեր էր, ի սկզբանե ցանկանում էր պարզապես տոնիկ ըմպելիք պատրաստել իր և իր կնոջ համար: Ստացված տնական գարեջուրը նրանց սրտով է ստացվել, և Թոմասը առանց երկու անգամ մտածելու որոշել է իր հողում փոքրիկ գարեջրի գործարան կառուցել։ Նրա նպատակը ոչ այլ ինչ էր, քան ներկրվող գարեջրի հետ մրցակցելը։


Պետք է ասել, որ Թոմասը բացել էր իր բիզնեսը հենց այն պահին, երբ Ավստրալիայում սկսվել էր գարեջրային բումը։ Եղել են ավելի քան բավարար մրցակիցներ, բայց Կուպերի նվիրվածությունը եվրոպական ավանդական բաղադրատոմսերին հաջողություն է ապահովել նրան, աստիճանաբար նրա գարեջուրը դարձել է հանրաճանաչ: Մի անգամ Թոմասը եղբորն ուղղված նամակում բացահայտել է իր հաջողության գաղտնիքը: Ըստ նրա իր գարեջուրը բացի ջրից, ածիկից և գայլուկից ուրիշ ոչինչ չի պարունակում, մինչդեռ մյուս գարեջրագործները գարեջուր ստանալու համար մեծ քանակությամբ շաքար են օգտագործում։


Թոմասի գարեջրի ժողովրդականությունը տարածվում է ամբողջ մայրցամաքում և 1870-ականների վերջին նա որոշում է վերջնականապես դառնալ գարեջուր արտադրող: Արդեն 1881 թվականին նրա փոքրիկ գործարանը տեղափոխվում է ավելի ընդարձակ տարածքներ, և խմիչքի ժողովրդականությունը շարունակում է աճել։ 1897 թվականին Թոմաս Կուպերը մահանում է, և ընտանեկան բիզնեսն ընկնում է նրա որդիների ձեռքը։ Կուպեր եղբայրները միայն չորս տարի են բիզնեսով հանգիստ զբաղվելու հնարավորություն ունեցել։ 1901 թվականին ընդունվել է «վայրի» ակցիզային օրենքը, որը Ավստրալիայում ալկոհոլ արտադրող շատ ձեռնարկատերերի հասցրել է սնանկացման եզրին։ Լինելով փոքր գարեջրի գործարան (տարեկան 30 հազար լիտրից պակաս) Coopers-ը ստիպված էր գանձարան վճարել շահույթի մինչև 60%-ը։ Հարկային բեռը նվազեցնելու համար եղբայրները որոշում են մեծացնել արտադրությունը, չնայած իրացում դեռ չկար։ Coopers գարեջուրը անգամ վաճառվում էր զեղչված գնով ողջ հարավային ափին, բայց դա էլ չէր փրկում իրավիճակը։

Եղբայրները պատրաստվել են վաճառել ընտանեկան բիզնեսը, երբ ելք են գտել ծանր վիճակից դուրս գալու։ 1905 թվականին նրանց հաջողվել է պայմանավորվել հյուրանոցներին գարեջրի մատակարարման շուրջ։ Դա այն է, ինչը թույլ է տվել ընկերությանը գոյատևել հաջորդ տասնամյակներում։ Իր հեռավորության պատճառով Ավստրալիան գրեթե չի զգացել համաշխարհային պատերազմների սարսափը, և գարեջրագործներն իրենց բավականին հանգիստ են զգացել։ Հետևաբար, այդ և հետագա տարիների ընթացքում Coopers-ը հաջողությամբ զարգացել է դառնալով տեղական շուկայում նշանակալի խաղացող, բայց միևնույն ժամանակ մնալով ընտանեկան բիզնեսի մակարդակին։

No description available.
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular