ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա տղա է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Դավիթ Խալաթյանն ու Ծաղիկ Կիրակոսյանը իրենց հարազատների հետ գիշերում են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում; Հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Դ․ Խալաթյանն ասում էր․ «Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։ 

Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։ Ու կատարեցին վիրահատություն։ Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն է, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։  Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։ Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։ Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է։ Մինչև այսօր մեր տղան գտնվում է վերականդանցման բաժանմունքում։ Ու էլ հույս էլ չեն տալիս։ Մեզ ասում են՝ հույսներդ դրեք Աստծո վրա, եկեղեցում մոմ վառեք, որ երեխան ապրի։ Նման պատասխան ո՞նց կարող ես ստանալ 21-րդ դարում բժշկուհուց, երբ գլանների վիրահատությունը շատ բժիշկներ կարող են աչքերը փակ անել։ Երկրորդ բժիշկը, ով տղամարդ էր, իմ երեխուն էն աշխարհից հետ է բերել։ Մենք նրանից շատ շնորհակալ ենք։ Բայց նա էլ ոչինչ չի կարող անել։ Հիմա, իսկականից, ամեն վայրկյան հույսներս դրել ենք Աստծո խնամակալության վրա։ Բայց ուզում ենք նաև, որպեսզի բժշկուհի Կլարա Օրդոյանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի մյուս անգամ նման ապրումներ չունենա ոչ մի ընտանիք, որը հիմա մենք ենք ապրում։   

3 օր է անընդհատ ուզում ենք բժշկուհի Կլարային հանդիպենք, պարզաբանում ստանանք։ Մեզ ասում են՝ չի եկել, տեղում չի, ցրում են։ Մի ժամից ավելի դռան մոտ սպասել ենք, այն դեպքում երբ հստակ գիտեինք, որ ինքը ներսում է։ Ով մոտից դուրս էր գալիս, ներսից զամոկով դուռը փակում էին։ Բայց մեր համբերության բաժակը լցվեց։ Երբ հերթական անգամ նրա աշխատասենյակից դուրս եկան ու փորձեցին դուռը նորից փակել, հրելով մտանք ներս ու տեսնենք՝ բժշկուհին սենյակում է։ Առանց վիրավորելու, թեպետ դրա իրավունքն ունեինք, ասացինք․ «Բժշկուհի, չե՞ք ամաչում։ Դուք ներսում եք, մի ժամ է մեզ խաբում են, թե Դուք տեղում չեք»։ Էդտեղ էլ փորձեց մեզ համոզել, թե ինքը նոր է մտել ներս։ Անտեսանելի՞ էիք։ Մի ժամ է դռանդ դեմը կանգնած ենք, էդ ո՞նց մտար, որ չտեսանք։ 

Երեխային հիվանդանոց բերելու առաջին պահից մեր ընտանիքին բարոյական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։ Ինչով հնարավոր է՝ նա օգնել է մեզ։ Ու մեզ հետ հավասար մի քանի օր շարունակ սպասել է, որ հիվանդանոցից մի լավ լուր կտան։ Բայց այսօր արդեն հոկտեմբերի 1-ն է։ Մեզ նորից ասում են՝ երեխայի կյանքը մազից է կախված։ Ո՞նց չխենթանաս։ 6 տարեկան առողջ, առույգ երեխուն բերես, որ նշիկները վիրահատեն, ու հիմա ամեն պահի սպասում ես, որ երեխուդ անշնչացած մարմինը կտան։ Տղես միշտ ասում է՝ «Մեծանամ՝ զինվոր եմ դառնալու»։ Փայտից ատրճանակ է սարքում, ասում է՝ գնամ պոստեր, որ թուրքը չկարողանա գա մտնի մեր տները։ Լրիվ պապուն է քաշել։ Ու հավատարիմ Զորավար Անդրանիկի անվանը, ասում է․ «Ես պատրաստի զինվոր եմ»»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular