ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 հոկտեմբեր )

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1506 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:


1820 –ծնվել է  ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը:


1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:


1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:


1957– վախճանվել է մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը:

- վախճանվել է հայ  խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:


1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:


1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:


1998 - վախճանվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը:


2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ:


2001-Ամերիկյան AES Silk Roud, շվեյցարական ABB և ֆրանսիական Elektrosti de frans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի  ԲԷՑ-երի սեփականաշնորհման տենդերին մասնակցելուց:


2003- հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անց կացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարոց հանրահավաքները: 


2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:


2011- Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարաններին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։


2012- «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել փուչիկները մեթան գազով լիցքավորելու համար:


2014- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի  «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ հարությունյանը դատապարտվել է 6, իսկ  նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:


2016-Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը:


2020-երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին և Մինգեչաուրին: Հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր: Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի հարցում, որը սակայն չի պահպանվել:


2021- կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9-ը համայնքներում, այդ թվում Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1346– տեղի է  ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատմարտերից մեկն է:


1604 —գերմանացի աստղագետ Իոհան կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:


1659 —Պերեյասլավում Բոգդան խմելնիցկու որդի Յուրի Խմելնիցկին Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:


1744 —վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին:

1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:


1831 —Մայքլ ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան:


1849-վախճանվել է  լեհ կոմպոզիտոր Ֆրիդերիկ Շոպենը:


1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրում է պողպատի արտադրության իր եղանակը։


1855 —Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտը անգլիո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտը ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլացիայով:


1902 –ԱՄՆ-ի  Դետրոյիդ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:


1933 - Նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտայնը ժամանել է Միացյալ Նահանգներ:


1941- Գերմանական զորքերը կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։


1956 —Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը:


1959 —հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:


1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է  մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:


1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:


1990– բացվեց Internet Movie Database կայքը:


1996 —Ասլան Մասխադովը դարձել է Չեչնյայի կոալիցիոն կառավարության վարչապետ:


2008 —վախճանվել է սովետական և էստոնական լրագրող Ուրմաս Օտտը:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular