ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղավնոյից տեղահանվածներին տուն գնելու համար սերտիֆիկատ չեն տալիս, ում տվել են, բանկը գործարք չի անում. 168.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017 թվականին Լիբանանից հայրենադարձած և Արցախի Հանրապետության Աղավնո գյուղում բնակություն հաստատած Թամար Տումպալեան-Թիթիզեանի ընտանիքը Հայաստանի և Արցախի իշխանությունների հորդորով օգոստոսի 15-ին պարտադրված դուրս է եկել Աղավնոյից, իսկ այսօր անտուն է մնացել։

Թամար Տումպալեան-Թիթիզեանն ապրում է հաշմանդամության խնդիր ունեցող ամուսնու և 12-ամյա դստեր հետ։

Ուղիղ 2 ամիս առաջ հայրենի հողը, տունը թշնամուն թողած ընտանիքի երեք անդամներն այս ընթացքում Արցախի կառավարությունից միայն 40.000-ական դրամ օգնություն են ստացել, ընդհանուր առմամբ՝ 120.000 դրամ, որով վճարել են Էջմիածնում վարձակալած բնակարանի գումարը։ Ինչպես տիկին Թամարն ասաց՝ խոստացել են ևս 1 ամիս վճարել 40.000-ական դրամ, բայց ամսվա կեսն անցել է, փոխանցումը դեռ չի կատարվել։

«Այդ փոխանցվող 120.000 դրամով էլ այս ամսվա վարձավճարը կտանք, իսկ դրանից հետո չգիտենք՝ ինչ է լինելու։ Հիմա վարձով ապրում ենք Էջմիածնում, 115.000 դրամ է, բայց սեփականատերն ասաց՝ նոյեմբերից մինչև մարտ պետք է 150.000 դրամ վճարենք՝ կոմունալների համար էլ, որ կարողանանք տունը տաքացնել։

Ամուսինս վատառողջ է, հաշմանդամություն ունի, դա է իմ դժվարությունը, որ ձեռքերս կապում է, թե չէ ես ոչ մի բան չեմ ուզում պետությունից, եթե ամուսինս հիվանդ չլիներ, կարողանար ինքնուրույն շարժվել, ես 2-3 գործ էլ կանեի, կհասցնեի, բայց չեմ կարող իրեն տանը մենակ թողնել․․․»։

Տիկին Թամարը 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ ամուսինը Աղավնոյի դպրոցում օպերատոր է աշխատել և ամսական 84.000 դրամ աշխատավարձ է ստացել, ասաց, որ ԱՀ իշխանությունները խոստացել են մինչև տարեվերջ պահպանել աշխատավարձը, բայց․ «Այս ամիս արդեն սկսեցին աշխատավարձի կեսը փոխանցել, էնտեղ 84.000 դրամ էր ստանում, հիմա՝ 41.500։ Հայկ Խանումյանն անձամբ էր խոսք տվել, որ դպրոցի աշխատողների աշխատավարձերը մինչև տարեվերջ նույն ձևով շարունակելու են վճարել, ասեցին՝ Նոր տարուց հետո կիսատ է լինելու, բայց Նոր տարին դեռ չեկած՝ սկսեցին կրճատել․․․»։

Տեղահանված ընտանիքի միակ եկամուտը ամուսնու՝ Աղավնոյի դպրոցում աշխատելու դիմաց տրվող աշխատավարձի կեսն է՝ 41.500 դրամ և հաշմանդամության 35.000 դրամ թոշակը, որն անգամ նրա դեղերին չի բավականացնում։ Ուստի Լիբանանից հայրենադարձված կինը տանը փոքրիկ բիզնես է հիմնել, որ կարողանա ընտանիքը պահել․ «Ամուսնուս համար տնից դուրս չեմ կարող գալ, դրա համար տանը մի փոքր բիզնես եմ հիմնել, կիսաֆաբրիկատներ եմ պատրաստում։ Խանութներին չեմ տալիս, ով զակազ է տալիս, նրանց համար եմ պատրաստում, թեթև-թեթև անում եմ, այդ գումարով ենք ապրում»։

Տիկին Թամարը նաև ասաց, որ օգոստոսի 15-ին, երբ Արցախի իշխանությունների պահանջով դուրս եկան գյուղից, Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն անձամբ էր ասել՝ բնակարան գնելու համար սերտիֆիկատներ են տրամադրելու։ Արդեն 2 ամիս է անցել, բայց սերտիֆիկատներն այդպես էլ չեն տրվել բնակիչներին։

«Ով դրսից եկած էր՝ Սիրիայից, Լիբանանից, իրենց Հայաստանում, անգամ ծայրամասերում տուն գնելու համար սերտիֆիկատ չի հասնում, միայն հասնում է Արցախի սահմանամերձ գյուղերում, այն էլ սերտիֆիկատի փոխարեն՝ տուն են տալիս։ Մեզ ասացին՝ կգաք կամ Հին Շեն, կամ Մեծ Շեն, կամ էլ Իվանյանի կողքի գյուղը, որտեղ նոր տներ են սարքում, բայց ես չեմ կարող գնալ, իմ ամուսինն այստեղ բուժվում է, ինձ համար շատ դժվար է այդ ճանապարհով շաբաթը մի անգամ գնամ ու գամ։ Համ էլ այստեղ գոնե մի փոքր օրվա հացիս փողը հանում եմ իմ փոքրիկ բիզնեսով։ Որ տուն լինի, գոնե կիմանամ, որ այդ գումարը մեզ է մնում, ոչ թե վարձ եմ տալիս։

Դիմեցի Էջմիածնի համայնքապետարան, ասացին՝ ժամանակն անցել է, պետք է 2 օր առաջ գրանցվեիք, որ «Կարմիր խաչի» բաժանած ուտեստեղենից հասներ։ Ասաց՝ հաջորդ ամիս, եթե բերեն, կզանգենք, կգաք կվերցնեք, միայն սնունդով են օգնում, բայց դե դա էլ է բան․․․»։

Տիկին Թամարը դժգոհեց, որ իրենց տներից զրկելուց հետո Արցախի իշխանությունները չեն զբաղվում իրենց խնդիրներով, լրիվ այլ բան էին խոստացել, իսկ այսօր թողել են միայնակ․

«Արցախում ոչ մի հեռախոսահամարի չեն պատասխանում, Շտաբում էլ, որ վերջին անգամ դիմեցինք, ասացին՝ մինչև Արցախի խնդիրը չլուծվի, ոչ մեկիդ սերտիֆիկատ չեն կարող տալ, ասում են՝ չմտածեք, որ Հայաստանում կարող եք տուն վերցնել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular