ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…բազմաեփիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես և խոհանոցային տեխնիկայի ոլորտում այլ օգտակար նորամուծությունները, առաջին բազմաեփիչները «ծնվել» են ճապոնացիների կողմից անցյալ դարի 30-ական թվականներին: Ընդ որում սկզբից դրանք հարմարեցվել են բացառապես բրնձի պատրաստման համար և կոչվել են բրնձի եփման կաթսաներ: Կայսերական բանակի հրամանով բրնձի եփման կաթսաները զանգվածային արտադրության մեջ են մտցվել 1937 թվականին: Սարքը իրենից ներկայացրել է փայտյա տարողություն, որին միացված են էլեկտրոդներ։ Փայտանյութը, տարօրինակ կերպով, օգտագործվել է որպես բրնձի և ջրի համար նախատեսված տարա, իսկ սարքն ինքնին աշխատել է ոչ թե փայտով, կամ ածուխով, այլ էլեկտրաէներգիայով: Մետաղական տաքացուցիչները էլեկտրական հոսանք անցկացնելու միջոցով շիկացել են և դրանով իսկ ջուրը եռացրել բրինձը եփելու համար։


1945 թվականին հայտնի ճապոնական Mitsubishi ընկերությունը փայտե բրնձի եփման կաթսայի նմանությամբ թողարկել է  ալյումինե էլեկտրական կաթսա  բրնձի պատրաստման համար, բայց առանց ավտոմատ կառավարման, ուստի տնային տնտեսուհիները ստիպված են եղելն ինքնուրույն միացնել և անջատել այդ «կախարդական կաթսան»: Չնայած այն հանգամանքին, որ նման սարքերը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էին ծախսում և ժամանակ էին պահանջում, դրանք շատ տարածված են եղել:


Առաջին բրնձի եփման կաթսաները երկու տարայով, որոնք դրված են մեկը մյուսի մեջ, հայտնվել են 1956 թվականին և թողարկվել ճապոնական Toshiba ընկերության կողմից, որը այսօր էլ մեզ քաջ հայտնի ընկերություն է։ Սարքի տարաներից մեկի մեջ բրինձ են լցրել, իսկ մյուսի մեջ ջուր։ Դրանք աշխատել են էլեկտրական թեյնիկի սկզբունքով։ Երբ ջուրը եռացել է, դա նշանակել է, որ բրինձը եփվել է, և կաթսան ինքնաբերաբար անջատվել է միարժամանակ տնային տանտիրուհուն ձայնային ազդանշան տալով։
Երբ հայտնագործվել է ավտոմատ վայրկյանաչափը, բրնձի եփման կաթսան սկսել է վերածվել բազմաեփիչի, քանի որ հնարավորություն առաջացել ընտրել պատրաստման ժամանակը: Իսկ դա հնարավոր է դարձնում այդ կաթսայում պատրաստել ոչ միայն բրինձ, այլ նաև այլ ուտեստներ: 1965 թվականին Zojirushi Termos ընկերությունը ստեղծել և սկսել է արտադրել ուտելիքի ավտոմատ տաքացման սարք, որոնք այն ժամանակվա «կախարդական կաթսաներ»–ն էին իրենց ֆունկցիոնալությամբ։
1990-ականների վերջին բրնձի եփման կաթսաները աստիճանաբար սկսել են համալրվել գործառույթներով և, ի վերջո, վերածվել են բազմաեփիչների: Դրանք արդեն ունեցել են միկրոպրոցեսորներ, որոնք պատասխանատու են ընտրված ծրագրերի ճշգրիտ աշխատանքի համար:


Բազմաեփիչ բառն ինքնին գալիս է «մուլտի»՝ «բազմաթիվ» բառից, այսինքն շատ եփել: Ժամանակակից բազմաեփիչն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք հեշտացնում են տնային տնտեսուհիների կյանքը ամբողջ աշխարհում: 


Առաջին ժամանակակից բազմաեփիչը թողարկվել է Redmond ընկերության կողմից: Այդ ժամանակից ի վեր այդ սարքը մշտապես կատարելագործվել է, օրինակ հիմա անգամ կարելի է այն  հեռավորության վրա կառավարել օգտագործելով սմարթֆոնը ,  ներբեռնել ուտեստի պատրաստման ծրագրեր օգտագործելով հիշողությունը:


Հիմա բազմաեփիչները կոմպակտ են, տնտեսող, շարժական, մատչելի, հագեցած հսկայական հնարավորություններով և մի շարք գործառույթներով, որպեսզի հեշտությամբ փոխարինեն խոհանոցային տեխնիկայի մեծ մասին, ներառյալ վառարանին, ջեռոցին և նույնիսկ տապակին: Այսպիսով, գիտության և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ իրականացել է հեքիաթային կախարդական այն կաթսայի մասին դարավոր երազանքը, որն ինքնուրույն պատրաստում է ամենահամեղ և առողջարար ուտեստներ զգալիորեն խնայելով ժամանակ, ջանք և նույնիսկ տանտիրուհու բյուջեն։

Нет описания.
 
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular