ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … խառնիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խմորի խառնիչը արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը, օգնում է ավելի փուխր և առաձգական խմոր ստանալ։


Իրականում խմորի ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել  ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Մինչեւ 1919 թվականը նրանք ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարացրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորը անհրաժեշտ կառուցվածքի չի ստացվել։

KitchenAid-ը եղել է այն առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի խառնիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է ինժեներ Հերբերտ Ջոնստսոնի գլխում։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացթուխարանի մի երիտասարդ բանվոր հացի  խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց թեթևացնել ծանր աշխատանքը:


Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը եղել է քիչ  նման  նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, ավելի շատ նման է եղել կոմերցիոն խմոր հունցող մեքենայի, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը:

Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների ապահովումը, նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իրենց կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին այն հիացրել է:


Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, ովքեր տեսել են լավ առևտրային ներուժ խոհանոցային խմորի մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ: Նրանք առաջինն էին, որ հայտնագործել են շարժական հարվահանները, որոնք խթան են դարձել տարբեր ֆունկցիոնալ կցորդների արտադրության համար։


1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին, Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ խառնիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում սենյակից սենյակ: Այդպես էլ հայտնվել են մեր ժամանակակից խառնիչների նախնիները։

Այդ խոհանոցի ժամանակակից օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գունը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը ոչ, որն է ֆունկցիոնալությունը:  Առաջարկվող սարքերի մոդելային տեսականին նույնպես փոքր ինչ պակասել է: Հայտնվել են տարբեր կցորդներով խառնիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրում, գլորում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։ Միայն ավելացնենք, որ գրեթե կես դար անց էլ KitchenAid-ը շարունակում է մնալ կենցաղային խոհանոցային տեխնիկայի արտադրության և վաճառքի առաջատար բրենդների շարքում։

Խմորի խառնիչը արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը, օգնում է ավելի փուխր և առաձգական խմոր ստանալ։


Իրականում խմորի ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել  ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Մինչեւ 1919 թվականը նրանք ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարացրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորը անհրաժեշտ կառուցվածքի չի ստացվել։


KitchenAid-ը եղել է այն առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի խառնիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է ինժեներ Հերբերտ Ջոնստսոնի գլխում։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացթուխարանի մի երիտասարդ բանվոր հացի  խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց թեթևացնել ծանր աշխատանքը:


Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը եղել է քիչ  նման  նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, ավելի շատ նման է եղել կոմերցիոն խմոր հունցող մեքենայի, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը: Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների ապահովումը, նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իրենց կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին այն հիացրել է:


Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, ովքեր տեսել են լավ առևտրային ներուժ խոհանոցային խմորի մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ: Նրանք առաջինն էին, որ հայտնագործել են շարժական հարվահանները, որոնք խթան են դարձել տարբեր ֆունկցիոնալ կցորդների արտադրության համար։


1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին, Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ խառնիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում սենյակից սենյակ: Այդպես էլ հայտնվել են մեր ժամանակակից խառնիչների նախնիները։

Այդ խոհանոցի ժամանակակից օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գունը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը ոչ, որն է ֆունկցիոնալությունը:  Առաջարկվող սարքերի մոդելային տեսականին նույնպես փոքր ինչ պակասել է: Հայտնվել են տարբեր կցորդներով խառնիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրում, գլորում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։ Միայն ավելացնենք, որ գրեթե կես դար անց էլ KitchenAid-ը շարունակում է մնալ կենցաղային խոհանոցային տեխնիկայի արտադրության և վաճառքի առաջատար բրենդների շարքում։
 Нет описания.

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular