ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում:

Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝

Թիվ 46 ավագ դպրոց,
Թիվ 57 հիմնական դպրոց,
Թիվ 118 ավագ դպրոց,
Թիվ 135 հիմնական դպրոց,
Թիվ 155 հիմնական դպրոց,
Թիվ 168 հիմնական դպրոց,
Թիվ 200 հիմնական դպրոց,
Թիվ 170 ավագ դպրոց,
Թիվ189 ավագ դպրոց,

Թիվ 190 ավագ դպրոց,

Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոց,
Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց,
Լոռիում՝ թիվ 5 ավագ դպրոց,
Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց,
Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց և Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:

Հաստատվել են նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների.

21.10.2022 թ.- «Քիմիա», «Ռուսաց լեզու»,
22.10.2022 թ.- «Հայոց լեզու և հայ գրականություն»,
23.10.2022 թ.- «Մաթեմատիկա»,
25.10.2022 թ.- «Օտար լեզուներ»,
26.10.2022 թ.- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
27.10.2022 թ.- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններն այս տարվանից կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Հեռակա ուսուցմաբ բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular