ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…միկրոալիքային վառարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միկրոալիքային վառարանի գյուտի պատմությունը բավականին հետաքրքիր է: Քանի որ այդ սարքը ակնհայտ տեխնիկական առաջընթաց էր և մեծ դեր է խաղացել մարդկանց առօրյան փոխելու գործում, դրա ստեղծման պատմությունը բազմաթիվ տարբեր լեգենդներով է ծածկված:

Վարկածներից մեկի համաձայն Raytheon ընկերությունում աշխատող ինժեներ Պերսի Սփենսերը, որը մասնագիտացած էր պատերազմական ժամանակաշրջանի սարքավորումների արտադրության մեջ, փորձարկելիս է եղել իր ստեղծած միկրոալիքային ճառագայթիչը: Եվ երբ Պերսին որոշել է ինչ որ բան ուտել, տաբատի գրպանում գտել է ոչ թե կոնֆետ, այլ մի զանգված, որը նման էր խմորի։ Ինժեները հասկացել է, որ իր նախագծած սարքի ալիքներն են հալեցրել շոկոլադը: Դրա ճշտությունը ստուգելու համար հաջորդ օրը Սփենսերն իր գործընկերոջ հետ փորձ է կատարել, որի ընթացքում պարզել է այն, թե ինչպես են միկրոալիքները ազդում ձվերի վրա։ 10 կՎտ ճառագայթման ենթարկելիս դրանք շատ արագ պայթել են: Կատարված բոլոր փորձարկումներից հետո Պերսի Սփենսերը կատարելագործել է իր գյուտը` պատնեշներ տեղադրելով մագնիսական ալիքների դաշտի խտությունը բարձրացնելու համար: Նման կերպ արդեն հնարավոր է դարձել ստանալ զգալի ջերմաստիճան և սնունդ տաքացնել։ Այս պատահական իրադարձությունը ծնել է կենցաղային սարքերի նոր բիզնես:

Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Կարծիք կա, որ այս պատմությունը հորինել են մամուլի աշխատողները։ Շատերն են երկար ու քրտնաջան աշխատել միկրոալիքային վառարանի գյուտի վրա: Raytheon ընկերությունը, որի աշխատակիցն էր Փերսի Սփենսերը, արտադրում էր ռազմական տեխնիկա, և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դա նրան լավ եկամուտ էր տալիս։ Բայց ռազմական գործողությունների ավարտից հետո ընկերության կողմից արտադրված արտադրանքի անօգուտ լինելու պատճառով շահույթի հոսքը դադարելու վտանգը զգալիորեն աճել է։ Եվ Raytheon-ը որոշել է արտադրությունը հարմարեցնել 

քաղաքացիական կյանքին: «Միկրոալիքային վառարանների» արտադրության գաղափարը մշակել և խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սպենսերը։ Նրա ղեկավարությունը հաստատվել է և սկսվել է այդ սարքերի արտադրությունը:

Ինչևէ, 1945 թվականի հոկտեմբերին Պերսի Սփենսերը կարողացել է մագնիսական ալիքների միջոցով սնունդ պատրաստելու սարքի արտոնագիր գրանցել։ Բայց սարքը պահանջվող բարձր մակարդակի հասցնելու համար պահանջվել է ևս 2 տարի աշխատել։ Միայն 1947 թվականին է Raytheon-ը սկսել արտադրել աշխարհում առաջին միկրոալիքային վառարանները:

Սկզբում մարդիկ բավականին զգույշ էին վերաբերվում նոր սարքին, քանի որ այն չափերով մեծ էր և սառչում էր միայն ջրով։ Բայց վառարանների բարելավման հետագա աշխատանքը տվել է իր արդյունքը։ Մարդիկ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ գնել այդ նորույթը, ավելի արագ էին տաքացնում սնունդը, քան նախկինում։ Ի զարմանս գյուտարարների օգտատերերը հայտնաբերել են միկրոալիքային վառարանների նոր հնարավորություններ,՝ դրանք սկսել են օգտագործել կաշվի և խցանների պատրաստելու համար:

Միկրոալիքային վառարանները ներկայիս էլ օգտագործվում են: Այժմ այդ սարքը աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում է։ Այն զգալիորեն պարզեցրել է սննդի պատրաստման և տաքացման գործընթացը և հեշտացրել է միլիոնավոր մարդկանց կյանքը: Արտադրողները իրենց հերթին կատարելագործում են այդ սարքերը, անգամ դրանց արտաքինն ու հնարավորությունները հասցնելով աբսուրդի աստիճանի, որպեսզի բավարարեն բնակչության աճող բոլոր կարիքները։

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular