ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում․ բժիշկները պայքարում են 30-ամյա առաքիչի կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր քաղաքացու դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ  «կրծքավանդակի առաջնային պատի սրտի պրոյեկցիայով ծակած-կտրած, թափանցող թորակո-աբդոմինալ վերք, պրեկարդիալ ճարպաբջջանքի ստոծանու, ստամոքսի առաջնային պատի շճաթաղանթի վնասումներով, ձախակողմյան հեմոթորաքս, վերքային արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց է մեկել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Անանյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արտուշ Հ․-ն է։

Էրեբունու քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։20-ի սահմաններում Նոր Արեշի 22-րդ փողոցի 11 հասցեի մոտ, ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավոր Արտուշ Հ․-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Վ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արտուշ Հ․-ն փայտե մահակով հարվածել է Արսեն Վ․-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Իսկ հետո Արսեն Վ․-ն երկաթյա ձողով 2 անգամ հարվածել է Արտուշ Հ․-ի կրծքավանդակին։

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Արսեն Վ․-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նախապատրաստված նյութերի հետ միասին նրան ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ նա ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Իսկ Արտուշ Հ-ն աշխատում է «Դիմիտրով» թոնրատանը որպես առաքիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular