ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկում են շոգից. Հայաստանում պահանջարկ ունեն կկլանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ կլկլացող ամանները կփրկեն ձեզ շոգից։ Հայկական Գյումրիում այս շոգ օրերին կլանները մեծ պահանջարկ ունեն՝ դրանք ջրի համար մետաղյա բաժակներ են, որոնք արտասովոր ձայներ են արձակում։ Էլ ինչո՞վ են առանձնահատուկ նման գավաթները պարզել է МИР 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանը։

Կլկլան հայերենից թարգմանաբար նշանակում է «կլկլացող»։ Խմելու ժամանակ ջուրը ձայներ է արձակում։ Նման բաժակի մեջ հեղուկը երկար ժամանակ սառը է մնում։

Պղնձից ու արույրից նման աման պատրաստելու համար պետք է շատ քրտնել։ Հայր և որդի Ժամակոչանները հերթով փոխարինում են միմյանց աշխատավայրում։ Բարակ շերտ ստանալու համար մետաղը պետք է ժամերով ծեծել։

«Նախ կաղապարը թրծում ենք, այսինքն բարակ թաղանթով ծածկում ենք, որ բաժակը չժանգոտի։ Ներքևի մասում պետք է մի կիսագունդ զոդել, որպեսզի բաժակի ջուրը կլկլա: Սա հորս գաղափարն էր 1930-ականներին։ Ասիական բոլոր երկրներում էլ այդպիսի թասեր կան, դրանք մուշուրբա են ասում, և միայն Գյումրիում են այդ բաժակները խմելու ժամանակ կլկլում»,- իր գաղտնիքներով է կիսվում կլկլաններ պատրաստելու վարպետ Էդիկ Ժամակոչյանը։

Ջուրը կլկլացնելու համար պետք է հնարքների դիմել, ասել է վարպետը։ «Շերեփի մեջ օդ կա։ Հենց ջուր եք լցնում, օդը դուրս է գալիս հետևից, քանի որ անցքերը գտնվում են միմյանց դեմ։ Այստեղից էլ գալիս է կլկլալը»,- բացատրել է կլկաններ պատրաստելու վարպետ Վահան Ժամակոչյանը։

Կլկանների արտադրությամբ է զբաղվում նաև ոսկերիչ Ցոլակ Կոշտոյանը։ Նա նաև դասավանդում է կերպարվեստի ամբիոնում։ Կլկանները պատրաստում է են արծաթից։ Քաղաքապետարանը հարգարժան հյուրերի համար նրան է պատվիրում պատրաստել հայկական Գյումրի քաղաքի այդ խորհրդանիշը։ «Առաջին գավաթը պատրաստել եմ Սպիվակովի համար, նա հաճախ էր համերգներով գալիս Գյումրի։ Հետո կլկլան պատրաստեցի Հռոմի պապի համար, Քիմ Քարդաշյանի համար ևս՝ նա եկել էր Գյումրի հարազատներին այցելելու։ Բանն այն է, որ իմ թասերը տարբերվում են նրանով, որ ես դրանք զարդարում եմ Գյումրիի նախշերով»,- ասել է կլկաններ պատրաստելու վարպետ Ցոլակ Կոշտոյանը։

Վարպետների համար հիմա շոգ ժամանակներ են. հաջորդ շաբաթ կնշվի Գյումրիի օրը, և պետք է շատ կլկաններ ստեղծել, որպեսզի քաղաքի երգող խորհրդանիշները բավարար լինեն բոլոր ցանկացողների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular