ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Բաբիկյանը։

19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել է 2021 թվականի ամռանը։ Սկզբում ծառայել է Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։

«Տիգրանը վերջին անգամ հորեղբոր որդու հետ է խոսել՝ կեսգիշերին։ Ասել, որ հեռախոսն անջատում է, ու դրանից հետո այլեւս չի ստացվել հետը կապվել։ Մենք հարեւան դիրքի դիտարկողից իմացել ենք, որ իրենց դիրք ադրբեջանցիների են մտել։ Մենք էլ իր ստացած վնասվածքներից ենթադրում ենք, որ պայթեցրել է նռնակով գերի չընկնելու համար։ Մեր տեղեկություններով սեպտեմբերի 13-ի լուսադեմին է զոհվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։

Համայնքի ղեկավարը հիշում է՝ Տիգրանը բարի էր, ժպտադեմ ու դաստիարակված։ Սիրողական մակարդակում զբաղվում էր բռնցքամարտով։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր։

Տիգրանը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular