ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերը։ Փաստաթղթերի փաթեթը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում, գրում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր չորս նախագծերում առաջարկվում է «վավերացնել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու և նոր սուբյեկտների ձևավորման մասին համաձայնագիրը»: Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Մոսկվայում սեպտեմբերի 30-ին։

Միջազգային պայմանագրերը, ի թիվս այլ բաների, վերաբերում են նոր սուբյեկտների սահմանների սահմանմանը: Ինքնահռչակ հանրապետությունների և մարզերի սահմանները կորոշվեն այն տարածքի սահմաններով, որոնք «գոյություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունման օրը»:
Միջազգային պայմանագրերը սահմանում են, որ օտարերկրյա պետության տարածքի հետ կապված սահմանները կլինեն Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը:

Այդ փաստաթղթերի քննարկումը Պետդումայում նախատեսված է հոկտեմբերի 3-ին, իսկ Դաշնության խորհրդում՝ հոկտեմբերի 4-ին: Կիրակի ավելի վաղ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է ՌԴ նախագահի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթը՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ։

Սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել այդ տարածքների ղեկավարների հետ՝ դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Ավելի վաղ այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, շրջանների բնակիչները ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։

Ուկրաինան և Արևմուտքը դատապարտել են հանրաքվեները՝ կատարվածն անվանելով ՌԴ-ի կողմից ուկրաինական տարածքների բռնակցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular