Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու քննարկումները Թուրքիայի հետ կշարունակեն հոկտեմբերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
«Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի ուսումնասիրման գործընթացը: Այս պահին մենք լավ արդյունք ունենք: Մնացել է երկու երկրի՝ Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարաների հաստատումը: Այն պատկերը, որ մենք ունենք, ցույց է տալիս առաջընթացը: Չեմ ցանկանում մանրամասնել, բայց օգոստոսի 26-ին Հելսինկիում կայացած հանդիպմանը ստեղծվեց դրական մթնոլորտ և հաջողվեց գործընթացում գրանցել առաջընթաց: Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին»,-ասել է Ֆինլանդիայի արտգործնախարարը: