ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն ընդգծել է հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։

Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:

Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ:

Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular