ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության նահատակվածների:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Խաչերթի մեկնարկից առաջ եկեղեցու բակում հավաքվածներին դիմեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը: «Երկու տարի անց մենք կրկին հավաքվել ենք՝ միասնաբար ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված մեր սրբազան եղբայրների ու քույրերի հիշատակը: Այսօր նաև ուխտի և ուխտի նորոգման օր է: Սուրբ գիրքն ասում է, որ Աստված ապաշխարհանքից հետո է միայն ներում: Այսօր չպետք է շտապենք մեր քայլերի մեջ, պետք է լինենք հավասարակշռված ու փորձենք ազգային մեր ներուժը ՝ խաչի օգնությամբ, հավատքով խարսխված, ի ցույց դնել աստվածատուր ազգային շնորհը մեր երկիրը կրկին վերազարթնեցնելու և պայծառացնելու համար: Այսօր դեպի մեր հոգին նայելու պահ է և վերածննդի օր պիտի լինի յուրաքանչյուրիս համար»,- ասաց Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Այնուհետև եկեղեցու կոչնակների ներքո ներկաները, ինչպես նաև ամբողջ Արցախում, լռության րոպեով հարգել են հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը և միասնական աղոթել, որին հաջորդել է Խաչերթը՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պատերազմ էր սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, քաղաքացիական անձանց: Նոյեմբերի  9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Չնայած եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ 2 տարի անց էլ Ադրբեջանը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել հայ գերիներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular