ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների պայքարի կոչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զոհվածների ծնողները սեպտեմբերի 26-ի գիշերը լինելու են «Եռաբլուրում», որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ առավոտ չմտնի այնտեղ, տեղեկանում ենք նրանց տարածած հայտարարությունից, որը հրապարակված է 168.am-ում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։

Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։

Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից, և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև:

Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք։

Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակինն է։

Աստված պահապան մեր հայրենիքին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular