ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարհանվել է 539 ընտանիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տարհանված ընտանիքները հիմնականում ապաստան են գտել Գեղարքունիքի մարզի ամենատարբեր բնակավայրերում։ Որոշ մասն էլ ապաստանել են Երեւանում կամ Հայաստանի այլ մարզերում՝ իրենց հարազատների կամ ծանոթների տներում։ Թշնամու կողմից ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետեւանքով, նախնական տվյալներով,  վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաեւ Սոթքի դպրոցի եւ բուժկետի շենքերը, ինչպես նաեւ ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։

Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։

«Տարհանված բնակչության, ագրեսիայի հետեւանքների վերացման, կարիքների գնահատումը Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի կողմից մոտենում է ավարտին։

Տարհանված բնակչությանը, պետական կամ հասարակական, միջազգային կառույցների օժանդակությամբ, հատկացվում է օգնություն, հոգեբանական աջակցություն, քայլեր են ձեռնարկվում նրանց՝ իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ։ Դրա համար առաջնահերթ է վնասված բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնումը, ինչի համար մեզ որոշակի միջոցներ ու ժամանակ է հարկավոր։

ՀՀ կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ համապատասխան միջոցներ տրամադրելու ուղղությամբ։ Կարիքների գնահատումից հետո առաջին հերթին կնորոգվեն այն բնակարանները, որոնք համեմատաբար քիչ վնասներ են կրել եւ ենթակա են արագ վերականգնման։ Իսկ այն բնակարանները, որոնք նորոգման համար պիտանի չեն, կկառուցվեն հիմքից, որի համար արդեն որոշակի ժամանակ է պահանջվելու, մանավանդ, որ առջեւում արդեն շինարարական աշխատանքների համար ոչ բարենպաստ ամիսներն են։

Բոլոր տարհանված ընտանիքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այսօրվա դրությամբ տարհանված 539 ընտանիքներից իրենց բնակության վայրեր են վերադարձել 442-ը՝ 712 շնչով։ Ասել է, թե ընտանիքները վերադարձել են տան անդամների ոչ լիարժեք կազմով»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular