Տերը թող օգնական և պահապան լինի մեզ. Գարեգին Բ-ն այցելել է Եռաբլուր (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնկախության այս օրը մենք հոգևոր դասի հետ միասին մենք եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, ուր հանգչում են նահատակ մեր զավակները, նրանց հիշատակին աղոթք մատուցելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն․Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ-ն :
«Տերը թող օգնական և պահապան լինի մեզ: Զորացնի մեր երկիրը պաշտպանելու և ապահովությունն ու անվտանգությունը ուղեկից դարձնելու մեր ժողովրդին: Աստված օգնական և պահապան ազգիս հայոց»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն․Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ-ն:
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյո՞ք նա պատրաստվում է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ Գարեգին Բ-ն լրագրողների մի շարք հարցեր թողել է անպատասխան:
Նրանք նաև փորձում էին հասկանալ՝ Գարեգին Բ-ն կկարողանա հանդիպում իրականացնել լրագրողների հետ, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ դա հնարավոր է: